Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference
uncategorized

Բնապահպանական ճակատի հայցն ընդդեմ ԱԻՆ–ի. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այսօր ՀՀ վարչական դատարանում տեղի կունենա Ամուլսարի ոսկու շահագործման ծրագրի վերաբերյալ Հայկական բնապահպանական ճակատի (ՀԲՃ) հայցն ընդդեմ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության: Հայցը վերջերս ընդունվել է վարույթ: Ինչպես հայտնում է «Էկոլուրը»՝ 2017 թ. աշնանը ՀԲՃ–ն ՀՀ վարչական դատարան հայց էր ներկայացրել ԱԻՆ–ի դեմ` Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի արտադրական վտանգավոր օբյեկտների նախագծային փաստաթղթերի տեխնիկական անվտանգության փորձաքննության բոլոր եզրակացությունների պատճենները չտրամադրելու համար, որոնք վերաբերում են բացահանքերին, հանքավայրի դատարկ ապարների լցակույտին, նատրիումի ցիանիդի միջոցով կույտային տարրալվացման հարթակին և ոսկու կորզման ֆաբրիկային:

Հայցադիմումի պատճառը նշված տեղեկատվությունը տրամադրելու պահանջն է եղել:

Հայկական բնապահպանական ճակատի անդամ, աշխարհագրագետ Լևոն Գալստյանը «Փաստ»–ի հետ զրույցում պատմեց, որ իրենց հարցումը այնքան պարզ էր, որ զարմացան, թե ինչու ԱԻՆ–ը մերժեց տրամադրել դրանք: Աշխարհագրագետի կարծիքով դրանք հանրության համար պետք է բաց դրված լինեին կայքում: ՀԲՃ–ում մերժման պատճառը աբսուրդ են համարում: Դիմելու իմաստը մերժման աբսուրդ լինելը ներկայացնելն է: Լևոն Գալստյանը նշեց՝ կարծում է, պետք է հաղթեն, և ԱԻՆ–ը ոչ միայն կտրամադրի փաստաթղթերը, այլև հետագայում նմանատիպ փաստաթղթերը, որոնք վերաբերում են բոլորին՝ մարդկանց, բնության անվտանգությանը, պետք է ընդհանրապես բաց լինեն:

Հարցին, թե երբ այդ թղթերն ունենան ու ուսումնասիրեն, այդ ինֆորմացիան որքանո՞վ կարող է ինչ–որ բան փոխել Ամուլսարի հարցում, Գալստյանը պատասխանեց՝ մինչև չունենանք, չենք կարող ասել:

«Մեր հարցման մեջ երկու ասպեկտ էր՝ նախ տրամադրել անվտանգության փորձաքննական եզրակացությունների պատճենները, ապա նաև դրանց համար հիմք հանդիսացող փաստաթղթերը, որոնք ներկայացվել են, ուսումնասիրվել և դրանց հիման վրա տրվել է դրական եզրակացություն: Այդ ամբողջ փաթեթի լինելու դեպքում նոր միայն կարելի է եզրակացնել, թե որքանով է դա օբյեկտիվ իրականացվել»:

ՀԲՃ–ի մոտ է նաև 2014 թ. եզրակացությունը, որը Բնապահպանության նախարարության եզրակացության նույն տրամաբանությամբ է տրված: Այնտեղ ոչ մի խոսք չկա, որ ամեն ինչ ուսումնասիրվել է և համապատասխանում է իրականությանը, նշված չէ, կա՞ն արդյոք վտանգներ, որոնք նախանշված չեն: Գալստյանի խոսքով՝ փաստաթղթերում եղած տվյալների 2 կամ 3 էջանոց համառոտագիրն է, որն օբյեկտիվ չի կարող լինել և ձևական բնույթ է կրում: Այժմ նրանք փորձում են ձեռք բերել նաև 2016 թ. նոր փոփոխված նախագծի ամբողջ փաթեթը, որպեսզի ուսումնասիրեն ու հստակ կարողանան պատկերացնել իրավիճակը:

Ինչ–որ ենթադրություններ ունենք, թե ինչո՞ւ է ԱԻՆ–ը գաղտնի պահում այդ փաստաթղթերը հարցին, մեր զրուցակիցը բացասական պատասխանեց, այնուամենայնիվ հավելելով, թե դա իներցիայի ուժով է արվում:

«Ինձ թվում է, պետական համակարգում ընդհանրապես իներցիայի ուժն է աշխատում, որը եկել է սովետական ժամանակներից և մինչև հիմա չի փոխվել՝ որքան հնարավոր է խոչընդոտենք, փակ պահենք, քիչ տրամադրենք ինֆորմացիա: Ցավոք սրտի, այս նույն տրամաբանությունն է աշխատում ամբողջ պետական համակարգում»: