Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
IDBank Supports the Reconstruction of the Spandaryan Canal: Commemorative Plaque Dedicated to the Project SignedIDBank and Idram Presented Several Environmental Initiatives at COP17Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone«Here’s the screenshot, the money has been transferred»: IDBank warns of fake payment scamsFirst Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream LaunchedDigital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post MagazineRate.Trading. New Digital Culture of Currency ExchangeDigital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Interview with ForbesApplications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with videos is doomed to fail”: “Strong Armenia” Party With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation TogetherYoung Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
Politics

Բաքվի միջոցով Ռուսաստանն է փակել տալիս ԵԱՀԿ երևանյան գրասենյակը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր հյուրն է Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանը

– Բաքուն ցանկանում է փակել տալ ԵԱՀԿ երևանյան գրասենյակը, քանի որ այն ականազերծում է իրականացնում ՀՀ սահմանամերձ շրջաններում: Բայց չէ՞ որ ԵԱՀԿ–ն վաղուց է ականազերծում իրականացնում: Ինչո՞ւ Բաքուն որոշեց բարձրացնել այդ հարցը և օգտվել կոնսենսուսի սկզբունքից:

– Ֆորմալ առումով ԵԱՀԿ–ում գործում է կոնսենսուսի սկզբունք: Բայց մեծ գաղտնիք չէ, որ գրասենյակների հարցերով վետոյի ռեալ իրավունք ունեն միայն Ռուսաստանն ու ԱՄՆ–ը: ԵԱՀԿ–ի ստեղծման գործում, որն ի սկզբանե միտված էր Արևմուտքի և դեռ այնժամանակվա ԽՍՀՄ–ի միջև հակասությունների հաղթահարմանը, որոշիչ դեր ունեին ԱՄՆ–ը և ԽՍՀՄ–ը, այնուհետ` ՌԴ–ն: Բացի այդ, ԱՄՆ–ն և ՌԴ–ն ներդնում են այդ կազմակերպության ծախսերի համար պահանջվող գումարի 25–ական տոկոսը: Ուստիև, այնպես է ստացվել, որ ՌԴ–ԱՄՆ զույգն է լուծում կառույցի բոլոր գլխավոր հարցերը: Ոչ մի այլ երկիր շանս չունի, նույնիսկ եթե ֆորմալ առումով գործում է կոնսենսուսի սկզբունքը:
Ուստի համամիտ չեմ, որ երևանյան գրասենյակը փակելը միայն Ադրբեջանի ցանկությունն է: Ես կասկած չունեմ, որ այս երկու սուբյեկտներից մեկը` ԱՄՆ–ը կամ ՌԴ–ը, չեն ուզում, որ այստեղ լինի գրասենյակ: Տրամաբանությունը հուշում է, որ ԱՄՆ–ը չի կարող դեմ լինել մեր երկրում արևմտյան ինստիտուտներից մեկի ներկայությանը: Ուրեմն խնդիրը ՌԴ–ն է: Կա մեկ այլ կարևոր հանգամանք` այս պահին բացի մեզանից հաստատված չէ նաև Տաջիկստանում և Ուզբեկստանում ԵԱՀԿ գրասենյակների գործունեությունը: Ուշադրություն դարձրեք` բոլոր այս երկրները հետխորհրդային են:

– Իսկ այս գործընթացը որքանո՞վ կարող է կապ ունենալ ԼՂ խնդրի հետ` հաշվի առնելով Ադրբեջանի դժգոհությունը ԵԱՀԿ Մինսկի խմբից և նրա, նաև որոշ առումով ՌԴ–ի ցանկությունը` փոխելու այդ ձևաչափը:

– ԵԱՀԿ գրասենյակները ԼՂ հարցով երբեք չեն զբաղվել: Այդ հարցը ի սկզբանե հստակ է դրվել: ԼՂ հարցով զբաղվել է միայն Մինսկի խումբը: Բայց մտահոգիչ է այն, որ եթե գրասենյակը փակվի, կառույցի ազդեցությունը կթուլանա, ինչի արդյունքում կթուլանա նաև Մինսկի խմբի ազդեցությունը: Հիշեցնեմ, որ ՌԴ–ի պահանջով 2008–ի պատերազմից հետո փակվեց Վրաստանում ԵԱՀԿ գրասենյակը: Ադրբեջանում այդ կառույցի ներկայացուցչությունը փակվեց հենց Բաքվի պահանջով: Ու եթե Հայաստանում էլ այն փակվի, մեր տարածաշրջանից ԵԱՀԿ–ն դուրս կմղվի: Իսկ դա մեզ ձեռնտու չէ: ԵԱՀԿ–ն անվտանգության հարցերով զբաղվող կարևորագույն կառույց է: Այն մեզ այլընտրանք է տալիս: Որքան շատ միջազգային կառույցներ լինեն տարածաշրջանում, այնքան մեզ համար լավ է:

– Մի քանի օր առաջ ՀԱՊԿ–ն հայտարարեց, որ ապրիլին, այնուամենայնիվ, կգործի ռոտացիոն կարգը և ՀՀ ներկայացուցիչը կգլխավորի այդ կառույցը: Այս երկու գործընթացները կարո՞ղ են առնչություն ունենալ` մեզ փորձում են հանել անվտանգության մի ձևաչափից և ամբողջությամբ տեղափոխել մեկ այլ ձևաչափ:

– Շատ հնարավոր է: Ու այդ պատճառով էլ համարում եմ, որ այդ հարցում ՌԴ լուման մեծ է: Նրանք դա նուրբ ձևով անում են Բաքվի միջոցով: Թե ոչ, Ադրբեջանը այդ որքա՞ն ազդեցիկ դարձավ, որ փակել է տալիս մեր գրասենյակը: Նույն հաջողությամբ կարող է վաղը ցանկանալ, որ փակվի նաև ՄԱԿ–ի երևանյան գրասենյակը:
ՌԴ–ն չի թաքցնում, որ ԱՊՀ երկրները պետք է իր ազդեցության ներքո լինեն: Ու նրա համար շատ լավ կլինի, եթե ԵԱՀԿ–ն այստեղից դուրս գա: Վերջիվերջո, այդ գրասենյակն այստեղ տարբեր ծրագրեր է իրականացնում, այդ թվում` անվտանգության հետ կապված: Ու փաստորեն գործընթացը տանում է նրան, որ բացի ՀԱՊԿ–ից Հայաստանն այլընտրանք չունենա:
Բայց խնդիրն այն է, որ մեր դիրքերը ՀԱՊԿ–ում թուլանում են: Մենք չենք կարողանում գլխավոր քարտուղար նշանակել, քանի որ Ադրբեջանը դեմ է` անդամ չլինելով: Եվ ընդհանրապես գրեթե բոլոր միջազգային կառույցներում մեր դիրքերը թույլ են: Մինսկի խմբի վերջին հայտարարությունը մեզ համար սարսափելի բան էր պարունակում` մեզ քննադատում էին ադրբեջանցու դիակը չվերադարձնելու համար: Դա անհեթեթություն է: Դիվերսիան եղել է դեկտեմբերի 29–ին: 10 օրում, հաշվի առնելով նաև Նոր տարվա օրերը, մերոնք նույնիսկ ֆիզիկապես չէին կարող վերադարձնել, քանի որ դրա համար կա ժամանակ պահանջող ընթացակարգ:

– Հայաստանի կողմից համարժեք քայլեր տեսնո՞ւմ եք` միտված իրավիճակը շտկելու, գոնե ԵԱՀԿ–ի գրասենյակի հետ կապված:

– Պետք է իշխանություններին հարցնեք` ում են դիմում, ինչ քայլեր են ձեռնարկում: Ես դժվարանում եմ պատասխանել: Բայց մենք կարող ենք համարժեք պատասխան տալ: Եթե Ադրբեջանն օգտվում է կոնսեսուսի իր իրավունքից, մենք էլ կարող ենք դիմել նույն այդ սկզբունքին և վետո դնել Անկարայում ԵԱՀԿ–ի գրասենյակ լինելուն: Կամ գոնե զգուշացնել, որ կարող ենք օգտվել այդ իրավունքից: Այդ դեպքում նրանք կսթափվեն: Բացի այդ, չեք պատկերացնի, թե շատ գերտերությունների մեր այդ քայլն ինչպես դուր կգա, թե մենք ինչ վարկանիշ ձեռք կբերենք:
Փոխարենը, սակայն, մենք միայն կուլ ենք տալիս, ու արդյունքում ունենք այն, ինչ ունենք:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: