Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

When CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young Readers
uncategorized

Էմիլ Օրդուխանյան. «Արցախի խնդիրը դե ֆակտո լուծված է, մնում է դե յուրե ամրագրելը». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ինչպես փոխանցում է АПА գործակալությունը՝ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը օրերս հայտարարել է, որ Ադրբեջանն ու Հայաստանը երկու երկրներում սպասվող ընտրություններից հետո ավելի ինտենսիվ կերպով կվերսկսեն ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացը:

Ասվածի շուրջ «Փաստ»–ը զրուցել է քաղաքագետ Էմիլ Օրդուխանյանի հետ:

– Ի՞նչ ուղղությամբ այն կարող է ավելի ակտիվանալ, փոխզիջումների կգնա՞ն:

– Հիմա երկու երկրներում էլ նախընտրական շրջան է: Մեզ մոտ ուղղակիորեն նախընտրական չէ, բայց երկրի առաջնորդի հարց է լուծվելու: Մի բան էլ ակնհայտ է, որ և՛ այնտեղ, և՛ այստեղ այսօրվա գործող առաջնորդները շարունակելու են զբաղեցնել իրենց պաշտոնները: Ալիևը կրկին նախագահ կդառնա, իսկ մեր գործող նախագահն էլ՝ վարչապետ:

Եթե Ադրբեջանում չի փոխվում առաջնորդը, ով վերջերս նաև հայտարարում էր Երևանը ադրբեջանցիներին վերադառնալու մասին, ապա այս համատեքստում որևէ դրական տեղաշարժ արցախյան խնդրում, առավել ևս Ադրբեջանի նախաձեռնությամբ, ես կբացառեի: Ադրբեջանը երբեք պաշտոնապես չի խոսել փոխզիջման մասին:

Իսկ բանակցությունների հետ կապված դրական տեղաշարժ նույնպես չեմ ակնկալում: Գուցե հանդիպումները շարունակվեն: Հանդիպումներ եղել են, բայց բանակցությունները այլ բան են ենթադրում: Դրանք հանդիպումից տարբերվում են նրանով, որ կոնկրետ հարցեր են լուծվում երկուստեք, սակայն Ադրբեջանի կողմից դրանք բացառապես մերժվում են: Եվ նրանք բանակցություններ ասելով նկատի ունեն, որ հանդիպումները կշարունակվեն: Տրամաբանությունը ցույց է տալիս, որ դրանք կարող են լինել հանդիպումներ, բայց խնդրի կարգավորման տեսանկյունից ոչ մի առաջքայլ ես չեմ տեսնում, որովհետև իրենց ասածն ու արածը լիարժեքորեն հակասում են միմյանց:

– Նրանք սպասում են, որ երկրի ղեկավարները նորից պաշտոններ ստանձնեն և շարունակեն խնդրի կարգավորման գործընթացը:

– Դա էլ կա, բայց գուցե սա մի մեսիջ է՝ ուղղված Մինսկի խմբին, որ իրենք պատրաստ են լինելու կարգավորման գործընթացի շուրջ բանակցություններ տանել, գուցե սա որպես նրանց ականջը շոյող հայտարարություն է արվում: Գուցե սա միջազգային հանրության մոտ միջազգային հարթակներում ավելի դրականորեն տրամադրված երկրի առաջնորդի կերպար ստեղծելուն է ուղղված:

– Եթե մեկ այլ անձ լիներ Ադրբեջանի նախագահի պաշտոնում, դրանից ղարաբաղյան խնդրի լուծումը այլ ընթացք կունենա՞ր:

– Ո՛չ կարելի է հաստատել այդ թեզը, ո՛չ էլ միանշանակ բացառել: Եթե–ի շուրջ վերլուծություն անելը միշտ բարդ է: Եթե կոնկրետ է՝ ավելի հստակ է, եթե՝ եթե է, բնականաբար, այստեղ հավանականությունները տարբեր են:

Ուղղակի մենք մեկ հարցում պետք է հաստատակամ լինենք՝ Արցախի խնդիրը դե ֆակտո լուծված է, և մնում է դե յուրե այդ հարցի լուծումն ամրագրելը: Մեզ համար սա՛ պետք է լինի դիրքորոշումը: Ադրբեջանական կողմից այսօր կլինի Ալիևը, վաղն ուրիշը, մենք մեր դիրքորոշման մեջ պետք է հաստատակամ լինենք: Իրենք թող արդեն հարմարվեն, քանի որ մեկ կողմից հաստատակամությունը մյուսին ինչ–որ բան է պարտադրում:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում