Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

"Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders
uncategorized

Վարչապետ Կարեն Կարապետյանը և ՀՀԿ նախընտրական ցուցակի ձևավորման սկզբունքները. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր հյուրն է քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը

– Պարոն Քոչարյան, ձեր կարծիքով վարչապետ Կարեն Կարապետյանը կընդգրկվի՞ ՀՀԿ նախընտրական ցուցակում, այն դեպքում, երբ օրենքի հետ կապված խնդիրներ կան: Ինչպես ժամանակին վարվեց Ռոբերտ Քոչարյանը: Եվ եթե օրենքը շրջանցելով ընդգրկվի ցուցակում, ապա այդ հանգամանքն ինչպե՞ս կանդրադառնա նրա վարկանիշի վրա:

– Եթե ցուցակում ընդգրկվելը կեղծիքով լինի, շատ վատ կանդրադառնա: Ես կարծում եմ, որ, այո՛, Հանրապետական կուսակցությունն ուզում էր ամեն ինչ անել, որպեսզի Կարեն Կարապետյանը լիներ իրենց քարոզարշավի դեմքը: Բայց անգամ այն պարագայում, եթե ցուցակում չլինի նրա անունը, միևնույն է Կարեն Կարապետյանն էլի է լինելու այդ կուսակցության նախընտրական քարոզարշավի դեմքը: Դա իմ համոզմունքն է: Եվ դա բնական է, քանզի բոլորն են հասկանում, որ նրա վարկանիշը բարձր է: Անգամ կարող եմ պատկերացնել, թե մոտավոր ինչ է ասելու: Ասելու է` դուք ձայն եք տալիս ոչ թե Հանրապետական կուսակցությանը, այլ ձայն եք տալիս ինձ: Որովհետև Հանրապետական կուսակցության ընտրվելու դեպքում ես մնալու եմ վարչապետ:
Ես կարծում եմ, որ Կարեն Կարապետյանն ավելի ժամանակակից տիպի գործիչ է և չի գնա կեղծիքի: Եթե չլինեն իրավական հիմքեր, որ կարող է ընդգրկվել ցուցակում, ապա չի ընդգրկվի: Եվ դա կաշխատի իր օգտին: Որովհետև ընտրողը կհասկանա, որ անգամ իր սեփական անձի համար նա չի դիմում կեղծիքի:

– Սերժ Սարգսյանի քաղաքական ժառանգորդը միայն Կարեն Կարապետյա՞նն է, թե ուրիշների էլ եք տեսնում այդ դերում:

– Դեռևս ակտուալ չէ ժառանգորդ հասկացությունը: Պարզապես այս պահին, որպես ներկա վարչապետ, դիտարկվում է Կարեն Կարապետյանը: Իսկ ինչ վերաբերում է այն բանին, թե ով կլինի վարչապետ արդեն 2018 թվականի ապրիլից հետո, ասեմ` ո’չ, միայն նրան չէ, որ ես տեսնում եմ այդ պաշտոնում:

– Իսկ դրանք երևացո՞ղ դեմքեր են:

– Թույլ տվեք առայժմ այդ մասին չխոսել: Եվ ասեմ, թե` ինչո՞ւ: Հնարավոր է սխալվեմ, երբ ինչ–ինչ անուններ տամ: Իսկ այդ դեպքում այդ մարդկանց կդնեմ լուրջ հարվածի տակ:

– Իսկ ի՞նչ եք կարծում` Հանրապետական կուսակցության ցուցակում առավել ովքե՞ր կլինեն. կընդգրկվե՞ն Կարեն Կարապետյանի մարդիկ:

– Անպայման կընդգրկվեն:
Ես կարծում եմ, որ ցուցակը կձևավորվի երկու սկզբունքով: Նախ` կբացակայի կրիմինալը: Կհանվեն թաղային հեղինակությունները, այսպես ասած` օդիոզ դեմքերը: Եվ ապա` կհանվի ծերակույտը:

– Այդ դեպքում կարո՞ղ ենք ասել, որ սերնդափոխություն տեղի կունենա իշխող ուժի մեջ:

– Սերնդափոխություն չի կարող տեղի չունենալ: Բանն այն է, որ լինի բնական ճանապարհով: Վե՛րջ, արդեն անցել է ժամանակը. այդ մարդիկ այլևս չեն կարող բնության դեմ պայքարել:

– Եվ այդ մարդիկ հանգիստ կգնան թոշակի՞:

– Չէ, հանգիստ չեն գնա: Մինչև վերջին վայրկյանը կպայքարեն: Ատամներով կբռնվեն իշխանությունից: Ամեն ինչ կանեն, որ պրոցեսը խանգարեն: Բայց սրանք արդեն այլ խնդիրներ են:

– Դրանք ստորգետնյա՞ շարժումներ կլինեն, թե արտաքուստ կերևան:

– Չի բացառվում անգամ հասնի այն վիճակին, որ արտաքուստ էլ երևան: Իսկ ստորգետնյա շարժումները վաղուց են ընթանում, այնպես չէ, որ նոր են:

– Իսկ էական բան կարո՞ղ են անել «պայքարողները»:

– Ընդհանուր առմամբ չեն կարող: Եթե հաշվի առնենք, որ, օրինակ, Սուրիկ Խաչատրյանի նման ֆիգուրը հայտարարեց, որ իր թեկնածությունը չի դնում խորհրդարանական ընտրություններում և դուրս եկավ կուսակցության մարզային կառույցի ղեկավարի պաշտոնից, ապա կարելի է ենթադրել, որ շուտով կսկսվի նման հայտարարությունների շքերթը:
Կան մարդիկ, ովքեր ունեն ռեսուրս, և եթե նրանց չստիպեն, չեն հեռանա: Իսկ կան նաև մարդիկ, ովքեր այդ ռեսուրսը չունեն, ուստի նրանց հեռացումն ավելի հանդարտ կլինի:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: