Արտաքինից՝ «Ջորի», ներսից՝ «BMW». պետք է միայն տեսնել առաջին հայացքից սովորական «Ժիգուլի» երևացող այս մեքենայի ներսը
Թյունինգի վարպետների ոսկե ձեռքերի շնորհիվ այս սովորական «Ջորին» դարձել է շքեղ մեքենա։ Նրանք ամբողջովին վերափոխել են «կուզովը» ու ազատվել հետևի դռներից։
Վարպետները, սակայն, միայն արտաքին փոփոխություններով չեն սահմանափակվել։ Հիմնական փոփոխությունները կատարվել են «կոպեյկայի» ներսում։ Վերցնելով անհրաժեշտ մասերը BMW 3 E46-ից՝ նրանք Ջորին դարձրել են շքեղ «կուպե» մեքենա։
Այժմ այն ունի 193 ձիաուժ հզորությամբ շարժիչ 2.8 լիտր ծավալով։