Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference
uncategorized

«Գլենդել Հիլզ»–ից տուժած աղետի գոտու բնակիչները հետ կստանան իրենց հողամասերը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Տարիներ առաջ կնքված պայմանագրերի հիման վրա «Գլենդել Հիլզ» ՓԲԸ–ն աղետի գոտում հայտնված մարդկանց համար բնակարաններ պետք է կառուցեր: «Գլենդել Հիլզ»–ը պետության և ծրագրի շահառուների հետ կնքված եռակողմ պայմանագրերի հիման վրա նրանցից ձեռք էր բերել տնամերձ հողամասեր՝ այդ հողամասերում ընտանիքներին հասանելիք չափով բնակելի տների կառուցման նպատակով: Թվով 232 բնակելի տների (198–ը՝ Լոռու և 34–ը՝ Շիրակի մարզի գյուղական բնակավայրերում) կառուցումը կամ մնացել էր անավարտ, կամ ընդհանրապես չէր սկսվել, և ընկերության սնանկացման պատճառով այդ տնամերձ հողամասերը մնացել էին ընկերության սեփականության ներքո:

Նախորդ տարվա դեկտեմբերին Երևան քաղաքի Կենտրոն և Նորք–Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ թույլատրվել է այդ գույքն օտարել նախկին սեփականատերերին: Սրա իրականացման նպատակով համապատասխան նախագիծ է մշակվել Քաղաքաշինության պետական կոմիտեի կողմից և լրամշակվել շահագրգիռ մարմիններից ստացված առաջարկությունների հիման վրա:

«Հայաստանի Հանրապետության Լոռու, Շիրակի մարզպետարաններին գույք ամրացնելու և գումար հատկացնելու» կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ բնակապահովման ծրագրի իրականացմամբ:

Նախագծի նպատակը ծրագրի շրջանակներում կառուցապատողի կողմից շահառուներից ձեռքբերված տնամերձ հողամասերը նախկին սեփականատերերին վերադարձնելն է՝ այդ գույքերը ՀՀ անունից համապատասխան մարզպետարանների միջոցով կառուցապատողից ձեռք բերելու և նախկին սեփականատերերին նվիրելու միջոցով, ինչպես նաև՝ այդ գույքերի մասով կառուցապատողի կողմից կատարված աշխատանքների արժեքների հաշվանցումն է՝ պետական գնման պայմանագրերի շրջանակներում ընկերությանը տրված կանխավճարից:

Լոռու և Շիրակի մարզպետները որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում «Գլենդել Հիլզ»–ի սնանկության գործով կառավարչի հետ պիտի կնքեն անշարժ գույքերի առքուվաճառքի պայմանագրեր, կատարեն հանձնում–ընդունում, իսկ հանձնման–ընդունման արձանագրությունների օրինակները և ամփոփ տվյալները ներկայացնեն ՀՀ ֆինանսների նախարարություն:

Ծրագրի շրջանակներում նախորդ տարիներին ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին պետական տուրքի գծով փոխանցված և չօգտագործված 23 միլիոն 360 հազար դրամը կուղղվի տեղեկատվության տրամադրման ծառայության և գույքային իրավունքների պետական գրանցման համար գանձվող վճարների կատարման նպատակով: Նվիրատվության պայմանագրերի նոտարական վավերացման և այդ պայմանագրերից բխող գույքային իրավունքների պետական գրանցման և տեղեկատվության տրամադրման ծառայության համար գանձվող վճարները մինչև այս տարվա դեկտեմբերի 20–ը կկատարվեն ֆինանսավորման աղբյուրների հաշվին, իսկ դրանից հետո արդեն՝ շահառուների հաշվին:

Նվիրատվության պայմանագրերի նոտարական վավերացման նպատակով Լոռու մարզպետարանին այս տարվա առաջին կիսամյակում կհատկացվի 1 միլիոն 644 հազար դրամ, իսկ Շիրակի մարզպետարանին՝ 238 հազար դրամ:

Բացի այդ, ՀՀ կառավարության մեկ այլ որոշմամբ՝ Լոռու մարզպետարանին է ամրացվել ծրագրի շրջանակներում կառուցված թվով 258 բնակելի տուն: Այդ տները ծրագրի շահառուներին նվիրելու գործընթացի ապահովման և այդ տների նվիրատվության պայմանագրերի նոտարական վավերացման ծախսերը կկատարվեն 2018 թվականի պետական բյուջեի հաշվին, իսկ այդ պայմանագրերից բխող գույքային իրավունքների պետական գրանցման ֆինանսական ապահովումը կիրականացվի ծրագրի շրջանակներում նախորդ տարիներին Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին փոխանցված գումարների հաշվին:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում