Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

When CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young Readers
uncategorized

Արամ Սարգսյան. «Իշխանավորները համակարգի գերիներն են, բայց չեն էլ ուզում ազատվել դրանից». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը «Փաստ»–ի հետ զրույցում նշեց, որ ՀՀ 4–րդ նախագահի ընտրությունից մի քանի օր առաջ Արմեն Սարգսյանը հանդիպել է իրենց կուսակցության անդամների հետ և սպառիչ պատասխանել բոլոր հարցերին: Ինչ վերաբերում է ՀՀ քաղաքացիությանը, ապա նրանց համար համոզիչ է փաստարկը, թե 2011 թվականից է ՀՀ նախագահը ՀՀ քաղաքացիություն ունեցել: Ովքեր կասկածներ ունեն, Դեմկուսի նախագահը խորհուրդ է տալիս դիմել անձնագրային և վիզաների վարչություն:

Խոսելով խորհրդարանի հարց ու պատասխանի ժամանակ Ամուլսարի հետ առնչություն ունենալ–չունենալու մասին հարցին՝ Արամ Սարգսյանն ասաց, որ նույն հարցը բարձրացրել են իրենց կուսակիցներն ու մտավորականները, որին ՀՀ նախագահը պատասխանել է:

«5 տարի առաջ իրեն խնդրել են խորհրդատվություն իրականացնել, դա տևել է մոտ 2 ամիս, որից հետո ինքը այդ ընկերության հետ որևէ կապ չունի: Բացի այդ, Ա. Սարգսյանը շատ կարևոր այլ հանգամանք նշեց, որ ընդերքի շահագործման բոլոր այն ծրագրերը, որոնց գործունեությունը վնասելու է մեր բնապահպանությանը, չպետք է կյանքի կոչվեն: Նա այդ մասին հստակ հայտարարել է մեզ հետ ունեցած հանդիպման ժամանակ»,– ասաց Ա. Սարգսյանը:

Համաձայնելով դիտարկմանը, թե բոլորս բազմիցս ականատես ենք եղել, թե ինչպես են թեկնածուները սկզբում գեղեցիկ խոսքեր ասում, բայց ընտրվելուց հետո դրանց մասին մոռանում: Ուստի մեզ ոչ թե գեղեցիկ կամ ճկուն խոսքեր ասող է պետք, այլ առաջնորդ, ով կկարողանա իշխանության մեջ կառավարման որակ փոխել, Արամ Սարգսյանն ասաց, որ եթե 4–րդ նախագահը քաղաքական կամք դրսևորի, իսկ հանրությունն էլ ընդունի և աջակցի նրա ծրագրերին, ապա հնարավոր կլինի հաջողություններ ակնկալել:

«Ցավոք սրտի, մինչ օրս մենք չունենք լավ օրինակներ, քանի որ եղած համակարգը դա թույլ չի տալիս: Հիմա ամեն ինչ կախված է նրանից, թե ներկա քաղաքական վերնախավը կցանկանա՞ նորընտիր նախագահի հնարավորություններն ու կարողությունները ճիշտ ձևով օգտագործել և այդ ամենն ի սպաս դնել մեր երկրի զարգացմանը, թե՝ ոչ: Եթե Արմեն Սարգսյանը հանրության աջակցությունն ունենա, դրական փոփոխություններ կկարողանա իրականացնել: Հակառակ դեպքում ոչինչ չի կարողանա անել: Բայց եթե մենք ուզում ենք, որ երկրում դրական փոփոխություններ լինեն, ուրեմն պետք է ամեն կերպ սատարենք ու աջակցենք նրան: Ես այդպես եմ պատկերացնում երկրի առաջընթացը: Իսկ եթե հույսներս դնենք, թե նա Մատրոսովի նման պետք է փորձի փրկել բոլորիս, ապա պետք է իմանանք, որ ոչինչ էլ չի ստացվի»,– ասաց Ա. Սարգսյանը:

Կուսակցության առաջնորդը նշեց նաև, որ քաղհասարակության կողմից մեկնած ձեռքը նույնպես օդում չի մնա, եթե պատասխանատու պաշտոններ զբաղեցնողները շատ արագ համակարգի գերին չդառնան:

«Բոլորը, ովքեր իշխանության մեջ են, այսօրվա համակարգի գերիներն են: Եվ ցավալին այն է, որ չեն էլ ուզում ազատվել այդ գերությունից: Սա է ամբողջ խնդիրը, և ամենացավալին այն է, որ համարում են, թե դա է ճիշտը: Իսկ համակարգից ազատվել հնարավոր կլինի միայն այն դեպքում, երբ քաղաքական կամքի ու հանրային միասնության դաշինքը կայանա: Երբ տեսնենք, որ մեր ծրագրային դրույթներին համարժեք քայլեր են արվում, այդ ժամանակ էլ հանդես կգանք որպես աջակցող ուժ: Բացի այդ, հանրության մեջ դրական փոփոխությունների մեծ ծարավ կա, և եթե նրանք տեսնեն նման գործնական փոփոխություններ, ապա աջակիցների շարքերն անպայման շատ մեծ կլինեն, բայց քանի դեռ համակարգը շարունակում է քրեաօլիգարխիկ լինել, արդարության հաստատման սկզբունքը չի գործի»,– ասաց ՀԴ կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում