Մերձմոսկովյան Սոլնեչնոգորսկում առեւանգվել է 16-ամյա հայ աղջիկ (տեսանյութ)
Հունվարի 16-ին Մերձմոսկովյան Զելենոգրադում անհայտ անձինք առեւանգել է 16-ամյա հայ աղջկա։ Հայտնի է, որ 8–րդ դասարանցի աղկան առեւանգել են «Գրին» առեւտրի կենտրոնի մոտակայքից։
Առեւանգված աղջիկը ընտանիքի հետ միակ հեռախոսազրույցի ընթացքում խնդրել է հարազատներին կատարել չարագործների պահանջը։ Այս մասին «360» հեռուստաալիքի հետ զրույցում պատմել է աղջկա պապիկը՝ Գվիդոն Սարգսյանը։
Ընտանիքը նախ հեռախոսային հաղորդագրություն է ստացել, որում առեւանգողները պահանջել են մեկ միլիոն՝ առանց նշելու կոնկրետ տարադրամը։ Այնուհետեւ հորը զանգահարել է ինքը առեւանգված աղջիկը։ «Լաց էր լինում։ Ապրել եմ ուզում, ինչ ուզում են՝ տվեք, ասաց։ Նաեւ պատմեց, որ մեկ անգամ իրեն ծեծել են», – պատմել է աղջկա պապիկը», – հավելելով, թե գումարից բացի առեւանգողները այլ բան չեն պահանջել՝ տալով ընտանիքին 2 օր ժամանակ։
Ընտանիքը ենթադրում է, որ իրենց աղջկան կարող էին վարձավճարով ուրիշի պարտք հավաքողները կամ հոր նախկին գործընկերը։