Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Ameriabank Named Armenia’s Best Bank for Real Estate by Euromoney Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundIdram is now available on Wildberries!80% Discount on IDBank’s Travel Card Services for Black Friday! Instant idcoin ahead of Black Friday Ucom and SunChild NGO Install Solar Plant in Malishka Community Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian cities Learn to save. World Savings Day with Idram Junior Another solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community Ameriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia
uncategorized

Բնապահպանի կարծիքով Արմեն Սարգսյանը փորձեց հանրության աչքին թոզ փչել. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ազգային ժողովում Ամուլսարի ծրագրի վերաբերյալ ՀՀ 4–րդ նախագահին ուղղված «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանի՝ Արմեն Սարգսյանը դուրս է եկել տնօրենների խորհրդի կազմից, քանի որ վտանգավոր է համարել այն ձևը, որով ընկերությունն իրականացնում է հանքարդյունահանությունը և արդյո՞ք նման բարձր պաշտոն զբաղեցնելուց հետո նա պատրաստվում է բարձրաձայնել Ամուլսարի ծրագրի վտանգավորության հարցին ՀՀ 4–րդ նախագահը պատասխանել էր:

«Ես ձեզ հաղորդել եմ իմ վերաբերմունքը, ասել եմ, որ դիմում եմ ներկայացրել խորհրդի նախագահին, որտեղ նշել եմ այդ ծրագրի նկատմամբ իմ վերաբերմունքը, իսկ դրական է դա, թե բացասական է, ես դա Ձեզ չեմ ասելու, այսօր էլ չեմ ասի, որովհետև դա հինգ տարի առաջվա իմ վերաբերմունքն է, իսկ այսօր այդ ընկերությունը տարբեր է»:

Ինչո՞ւ 5 տարի առաջվա իր վերաբերմունքի մասին ՀՀ նախագահը չցանկացավ ոչինչ ասել և ինչո՞ւ է հիմա նա այդ («Լիդիան Արմենիա» ընկերություն,– խմբ.) ընկերության մասին այլ կարծիքի: Այս հարցերի պատասխանը ստանալու համար «Փաստ»–ը դիմեց Հայկական բնապահպանական ճակատի անդամ Սիլվա Ադամյանին:

«Մեր ունեցած տվյալների համաձայն Արմեն Սարգսյանի հայտարարությունները չեն համապատասխանում իրականությանը, որովհետև Ամուլսարի ծրագիրը դրանից չի փոխվի: Տարածքը մնում է նույն Ջերմուկը, իսկ խնդիրները մնում են նույնը և այստեղ ոչինչ չի փոխվել: Ես խիստ կասկածում եմ, որ ժամանակին Արմեն Սարգսյանը չի իմացել այն խնդիրների մասին, որոնք այսօր կան: Բոլորն էլ գիտեն, որ Ջերմուկը ազգային հարստություն է և առաջին հերթին դրա մասին է պետք մտածել, որի մասին խոսում են նաև միջազգային փորձագետները: Ես հակված եմ մտածել, որ ՀՀ 4–րդ նախագահի դիրքորոշումը միշտ եղել է նույնը: Նա և՛ նախկինում, և՛ հիմա մտածում է, որ Ամուլսարի հանքը կարելի է շահագործել: Այդ պատճառով էլ նա չի ասում իր դիրքորոշումը, լավ իմանալով հանրության վերաբերմունքը այդ հարցի վերաբերյալ: Հակառակ դեպքում նա կհրապարակեր ինչ է մտածում»,– ասաց բնապահպանը:

Խոսելով ՀՀ նախագահի հնչեցրած այն տեսակետի մասին, թե այսուհետ օրենքները պետք է կոռուպցիոն և բնապահպանական թեստ անցնեն, Ս.Ադամյանն ասաց, որ օրենքները լավն են, պարզապես հարկավոր է դրանք չարհամարհել ու հաշվի առնել:

«Մենք ունենք բավականին լավ օրենսդրություն, բայց նախ հարկավոր է օրենքները կյանքի կոչել: Պետք է դրանից սկսել, ոչ թե նոր ընդունվելիք օրենքները բնապահպանական թեստ անցկացնել: Ի դեպ, օրենքով չի կարելի հանքարդյունաբերությամբ զբաղվել հատուկ պահպանվող տարածքներում: Բայց եթե տեսնեք, թե Սամվել Կարապետյանին պատկանող ընկերությունը նավթի ու գազի պաշարների շրջակա միջավայրի ուսումնասիրությունը քանի հատուկ պահպանվող տարածքներում է իրականացնում: Սա օրենքի խախտում չէ՞: Եթե իշխանություններն օրենքներն ի կատար չեն ածում, էլ ի՞նչ բնապահպանական թեստավորման մասին է խոսքը»,– ասաց Ս. Ադամյանը:

Բնապահպանը նշեց նաև, որ օրենքով սահմանված է, որ այն տարածքներում, որտեղ հայտնաբերվում են միջազգային կարմիր գրքում գրանցված կենդանիներ և բույսեր, ապա այդ տարածքներում որևէ գործունեություն իրականացնելն արգելվում է, բայց իրական պատկերը բոլորովին այլ է:

«Նույն Ամուլսարում և կենդանիների, և՛ թռչունների բազմաթիվ տեսակներ կան, բայց օրենքը շրջանցում են և անում են այն, ինչ իրենց պետք է: Եվ հիմա խոսել այն մասին, որ պետք է օրենքները բնապահպանական թեստ անցկացնել և դրանով կբարելավվի իրավիճակը, կարծում եմ լուրջ չէ, քանի որ իրավիճակը բոլորովին այլ բանի մասին է խոսում: Այնպես որ Արմեն Սարգսյանը նման մտքեր արտահայտելով փորձում է հանրության աչքերին թոզ փչել, ուրիշ ոչինչ ես չեմ տեսնում»,– ասաց Ս. Ադամյանը:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում