Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

When CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young Readers
Politics

Երվանդ Բոզոյան. «ՀՀԿ–ին պետք էր լուրջ քաղաքական ամբիցիաներ չունեցող մարդ». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երեկ Ազգային ժողովում տեղի ունեցավ ՀՀ չորրորդ նախագահի ընտրությունը: 101 պատգամավորից Սարգսյանի թեկնածությանը կողմ էր քվեարկել 90, իսկ դեմ` 10 պատգամավոր, ևս մեկ քվեաթերթիկ էլ անվավեր էր ճանաչվել:

Քաղաքագետ Երվանդ Բոզոյանը, ով նախորդ օրը դիտել էր Սարգսյանի ելույթը ԱԺ–ում, «Փաստ»–ի հետ զրույցում նշեց, որ այն շատ կենցաղային, լիրիկական բնույթ էր կրում, զուրկ որևէ լուրջ քաղաքական բանաձևից և որևէ առանցքային խնդրի վերաբերյալ կոնկրետ պատկերացումներից:

Բոզոյանը նկատեց, որ թեև Սարգսյանը չունի մեծ լիազորություններ ո՛չ արտաքին քաղաքականության ոլորտում, ո՛չ քաղաքական ու տնտեսական խնդիրների վերաբերյալ, բայց կենցաղային պատկերացումներով մարդ է:

«Միգուցե լավ մարդ է, ես չեմ կարող ինչ–որ բան ասել, քանի որ չեմ ճանաչում նրան որպես մարդ, բայց այնպիսի տպավորություն կար, որ նա ռեալ քաղաքական պրոցեսների հետ որևէ կապ չի ունեցել: Նա այլ ոլորտների մեջ է եղել, գուցե լավ բիզնեսմեն է, բայց քաղաքական պատկերացումների պարագայում չէր տիրապետում որևէ բանաձևի, քաղաքական կուլտուրայի: Ի վերջո, քաղաքական գործիչներն ու քաղաքագետները ունեն յուրօրինակ խոսքի կուլտուրա: Իր խոսքը բաղկացած չէր այդպիսի ձևակերպումներից, որով կարելի էր ասել, որ ինքն ունի այսպիսի կամ այնպիսի աշխարհայացք: Ավելի քան մեկ ժամ տևած այդ ելույթը լսող ԱԺ պատգամավորներին ես չէի նախանձում, որովհետև այդպիսի ելույթ լսելը շատ դժվար կլինի, մարդ ուղղակի ստիպված պետք է չքնի»,– նշեց Բոզոյանը:

Սարգսյանի թեկնածությանը դեմ քվեաթերթիկները 10–ն էին, իսկ հրապարակավ նրա օգտին չքվեարկելու հայտարարություն արել էր «Ելք»–ը, որն 9 անդամ ունի: Դիտարկմանը, թե ով կարող է լինել այդ 10–ներորդը, Բոզոյանը պատասխանեց, որ չի կարող ասել, թե կոնկրետ 9 մարդ «Ելք»–ից է եղել, իսկ մեկը՝ այլ ֆրակցիաներից, որովհետև շատ հնարավոր է, «Ելք»–ից 6–7 հոգի է եղել, իսկ մնացածն էլ այլ ուժերից:

Հարցին, թե Սարգսյանի ընտրությունից ով շահեց՝ անձամբ ի՞նքը, ժողովո՞ւրդը, ՀՀԿ–ն, թե՞ իշխանությունները, քաղաքագետը պատասխանեց, որ իր պարագայում ո՛չ շահեցինք, ո՛չ կորցրեցինք:

«Նրա ելույթում ես որևէ քաղաքական բան չնկատեցի, որպեսզի պնդեմ, որ նա հստակ պատկերացումներով և տեսակետներով մարդ է, և այս կամ այն շրջանակները շահեցին կամ կորցրեցին»,– նկատեց զրուցակիցս:

Հարցին էլ, թե կարելի՞ է համարել, որ նա ամեն դեպքում ՀՀԿ–ի լավագույն «տարբերակը», «առաջարկը» չէր, պատասխանեց, որ հասկանալի էր՝ ՀՀԿ–ի քաղաքական գործիչ չներկայացնելը: Բացի այդ, բուն ՀՀԿ–ի շարքերից ինչ–որ մեկին ներկայացնելը, ով հետո դուրս գար կուսակցությունից, ՀՀԿ–ն նույնպես չէր անի, որովհետև ժողովրդի մեջ կա որոշակի վերապահում ՀՀԿ–ական վերնախավի նկատմամբ:

«Այդ բրենդը, մեղմ ասած, լավ վարկանիշ չունի Հայաստանում, թեև ընտրությունների շրջանում միշտ հաջողությունների է հասնում: ՀՀԿ–ն շատ լավ հասկանում է, որ պետք է լիներ մարդ, ով հակակրանք չառաջացներ հանրության մոտ: Արմեն Սարգսյանը որևէ կուսակցության ներկայացուցիչ չի եղել, ՀՀԿ–ի հետ էլ կապ չի ունեցել: Մյուս կողմից նրանք այնպիսի մարդ էին ուզում առաջարկել, ով լուրջ քաղաքական ամբիցիաներ չունենար, ինչը հետագայում կխանգարեր իրենց: Այդ տեսանկյունից Արմեն Սարգսյանը լավագույն թեկնածուն էր:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում