Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference
Socity

Հակոբ Սանասարյան. «Մեկը 40 միլիոն տոննա թափոն է լցնում շրջակա միջավայր, ո՛չ հարկում են, ո՛չ տուգանում». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Ախթալայի ԼՀԿ» ՓԲԸ–ն իր կողմից կատարված խախտումների հետևանքով շրջակա միջավայրին հասցված վնասը փոխհատուցելու նպատակով ՀՀ բնապահպանության նախարարությանը կվճարի ավելի քան 5 միլիոն դրամ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ բնապահպանության նախարարության մամլո ծառայությունից:

Այս տարվա հունվարի 16–ից փետրվարի 4–ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ԲՆ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ստուգում է անցկացրել «Ախթալայի ԼՀԿ» ՓԲԸ–ում, որի արդյունքում պարզվել է, որ ընկերությունը խախտել է մի շարք օրենքներ, այդ թվում ՀՀ ջրային և «Ընդերքի մասին» օրենսգրքերի, «Մթնոլորտային օդի պահպանության մասին», «Թափոնների մասին» օրենքների մի շարք հոդվածների պահանջներ:

Մասնավորապես, իրականացվել է ջրօգտագործման թույլատրելիից ավելի ջրառ,

2017 թ. վթարի հետևանքով արտադրական հոսքաջրերն աղտոտել են 200 քառակուսի մետր հողային տարածք, մթնոլորտային օդ է արտանետվել թույլատրելիից ավելի փոշի և առանց թույլտվության ածխածնի ազոտի օքսիդներ, բնության և շրջակա միջավայրի պահպանության դրամագլխին սահմանված կարգով վճարները չեն կատարվել:

Ընդհանուր առմամբ նշված խախտումների համար նախատեսվել է տարբեր չափերի վարչական պատասխանատվություն և նախազգուշացում` խախտումները վերացնելու համար։

Նշված խախտումներն առաջացրել են շրջակա միջավայրին հասցված վնասի վերականգնում 5 միլիոն 3 հազար 974 և վարչական պատասխանատվություն` 200 հազար դրամի չափով։

Հայաստանի կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանը պատասխանելով «Փաստ»–ի հարցին, թե արդյոք այդ տուգանքները բավարար են օրինախախտներին «խելքի բերելու» համար, դրական արձագանքեց, նշելով, թե սա ամբողջ աշխարհում ընդունված կարգ է, սակայն, թե ինչ բարեխղճությամբ են այն կատարում, այլ հարց է:

«Հայաստանում թափոնների հարցը անկառավարելի է: Մեկը մի 40 միլիոն տոննա թափոն է լցնում շրջակա միջավայր, դրան ոչ հարկում են, ոչ էլ առանձին դեպքերում տուգանում, ինչպես օրինակ Քաջարանի դեպքում: Բայց լավ է, որ գոնե փոքր դեպքերն են անում»,– նշեց բնապահպանը:

Հարցին, թե տուգանքները կարող են դադարեցնել հետագա խախտումները և գործունեություն ծավալողին օրինապահ դարձնել, Սանասարյանը պատասխանեց, որ տուգանքի իմաստը հենց դա է:

«Նույնը վերաբերում է սանիտարական խնդիրներին, արտադրություններին, եթե սխալ են արտադրում, փակում են արտադրությունը: Բայց ես չեմ կարող ասել, թե ինչ բարեխղճությամբ են իրենք գործն անում, քանի որ այնտեղ ԲՆ–ից են գնացել, տեսել: Իսկ մենք գիտենք, թե այնտեղ ինչ է կատարվում: Ախթալայում, Շամլուղում հանցագործություն է կատարվում, իրենց ամբողջ թափոնները լցնում են անտառային տարածք, Ախթալա, Նահատակ գետեր: Խոշորածավալ աղտոտումներ են: Այս փոքր տուգանքներն էլ թող լինեն»,– ասաց Սանասարյանը և պատասխանելով՝ խնդիրը վերահսկելու այլ լծակներ նախարարությունը չունի հարցին, ասաց. «Դե պակաս լծակ չէ սա, ուղղակի, եթե առհասարակ փոքր գործերի համար տուգանում են, իսկ մեծի համար փակում, պարզապես մեզ մոտ դա ընդունված չէ»:

 

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում