Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian cities Learn to save. World Savings Day with Idram Junior Another solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community Ameriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System Ucom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor Ameriabank’s Special Offer for New Mastercard Holders. 1% Cashback and Lots of GiftsGeneral Director of Ucom Delivers a Lecture at Leadership School Idram Junior and Koreez Summarize the Results of the Junius Financial Education CompetitionUcom has published the 2023 financial audit report
uncategorized

Կես միլիարդ դրամ... նամակների առաքման համար. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Տեխնոլոգիաների այս դարաշրջանում, երբ հաղորդակցության ամենաարագ ճանապարհը համացանցն ու էլեկտրոնային փոստն է, դժվար է հավատալ, որ նման աստղաբաշխական թվեր կարող են ծախսվել զուտ թղթի ձեռքբերմանն ու առաքմանը: Չնայած տեխնիկական առաջընթացին, հայաստանյան մի շարք պետական գերատեսչություններ շարունակում են միլիոնավոր գումարներ «վատնել» փոստային ծառայությունների իրականացման համար: Նամակների արդիականությունը ոչ ոք չի արգելել, բայց երբ թվերն իրար են գումարվում սոցիալ–տնտեսական մի շարք ոլորտներում առկա խնդիրների լուծման համար՝ ֆինանսավորման բացակայության կողքին, մնում է միայն լռել ու փաստերը ներկայացնել:

Կառավարության կայքի՝ Մեկ անձից կատարվող գնումներ բաժնում արդեն իսկ հրապարակվել են այս տարվա տարբեր գերատեսչություններին անհրաժեշտ փոստային ծառայությունների ծախսերը: Մի դեպքում դրանք կազմում են մի քանի 100 հազար դրամ, մեկ այլ դեպքում՝ հասնում միլիոնների:

Մոտ կես միլիարդ, իսկ ավելի ստույգ՝ 467 միլիոն 945 հազար 300 դրամ է պահանջվում Դատական դեպարտամենտին իր նամակները հասցեատերերին տեղ հասցնելու համար:

Օրինակ՝ Նախագահի աշխատակազմի կարիքների համար փոստային ծառայությունները կկատարի «Հայփոստը», որի համար իրեն մեկ տարվա կտրվածքով կվճարեն 730 հազար 750 դրամ: ՀՀ արտաքին գործերի նախարարությանն ավելի շատ գումար կպահանջվի իրեն անհրաժեշտ փոստային ծառայությամբ ապահովելու համար: Խոսքը 19 միլիոն դրամի մասին է, որը կմատուցի «Տրանսիմ պեքս» ընկերությունը: Մեկ այլ պայմանագրով էլ, որը կնքվել է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության հետ, փոստային ծառայությունները կարժենան 20 հազար դրամ:

ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության փոստային ծառայությունները կկատարի «Հատուկ կապ» ընկերությունը, որի համար իրեն կվճարեն 3 միլիոն 600 հազար դրամ: Արմավիրի մարզպետարանին այս տարվա փոստային ծառայությունների պատշաճ կատարման համար անհրաժեշտ է 240 հազար դրամ: Նույնքան գումար կպահանջվի նաև Կոտայքի մարզպետարանին:

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության փոստային ծառայությունների ձեռքբերման համար կպահանջվի 4 միլիոն 630 հազար դրամ: ՀՀ սոցիալական հարցերի նախարարության ՍԱՊԾ–ի փոստային առաքման ծառայությունները այս տարի կազմել են 24 միլիոն դրամ, իսկ ՀՀ գյուղատնտեսության նախարարության ՍԱՊԾ–ինը՝ 240 հազար դրամ: ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն պետական ծառայությանն էլ անհրաժեշտ է տրամադրել մի փոքր ավելի քիչ՝ 150 հազար դրամ նամակների առաքման համար:

Սփյուռքի նախարարության՝ «Հայփոստի» հետ պայմանագիրը կազմել է 9 միլիոն 100 հազար դրամ, իսկ կառավարությանը՝ 900 հազար դրամ: ՀՀ քննչական կոմիտեն սուրհանդակային ծառայությունների համար կվճարի 6 միլիոն դրամ, ՀՀ ՏՄՊՊՀ–ն՝ 2, Դատախազությունը՝ 10, իսկ ԴԱՀԿ–ն՝ 30 միլիոն դրամ:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում