Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

IDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyanIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients
uncategorized

Աշոտ Մանուչարյանը առաջիկա ընտրությունների, Չարլզի և իրական Արմագեդոնի մասին. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հասարակական–քաղաքական գործիչ Աշոտ Մանուչարյանի կարծիքով ՀՀ վարչապետի թեկնածուի առաջադրման համար կարելի է տարբեր ճամարտակումներ հորինել ու հանրայնացնել, սակայն դրանք բոլորն էլ սոփեստություն են, քանի որ շրջանցվում է մի շատ կարևոր հարց, որ Հայաստանում մինչ օրս ոչ մի ընտրություն էլ տեղի չի ունեցել:

«Ընտրություններ չեն եղել երկու պատճառով: Մեկը, որ ստեղծվել են այնպիսի մեխանիզմներ, որ ժողովրդին զրկել են ընտրություն կատարելու հնարավորությունից և երկրորդ՝ չեն հնչեցվում այն արժեհամակարգերը, նպատակադրումները, որով պետք է առաջնորդվել և ամբողջ դաշտը մանիպուլյացիայի են ենթարկում: Այդ ամենի արդյունքում, մարդկանց ուղեղում տիրում է մի վիճակ, որ եթե նրանց ասեն ազատ ընտրություն արա՝ չի կարողանա, որովհետև չի հասկանում, թե իրականում իր առջև դրված խնդիրը որն է: Մարդուն հնարավորություն չեն տալիս հասկանալու, թե ինչ կլինի, եթե ընտրվի այս կամ այն քաղաքական թիմը կամ գործիչը, ընտրվելու դեպքում նրանց ինչ կյանքի տեսակ է մատուցվելու: Այդ պատճառով մարդն ընդհանրապես ընտրություն չի կատարում, իսկ մնացածը, ինչ ասում են՝ երեխաների համար նախատեսված խաղ է, իր բոլոր կանոններով»,– «Փաստ»–ի թղթակցի հետ զրույցում ասաց Ա. Մանուչարյանը:

Ամենամեծ ողբերգությունն, ըստ Ա. Մանուչարյանի, որ հասարակությունը բացարձակ չի պատկերացնում, թե ինչ աշխարհում է հայտնվել, որտեղ է Հայաստանը, իսկ որտեղ՝ ընդհանուր մարդկությունը: Ու եթե այսօրվա մարտահրավերները չհաղթահարվեն և ապագա սերնդին կատարյալ մարդ չդաստիարակեն, ապա տասը տարուց հետո մեր հասարակությունը կլինի ստրկության ամենացածր մակարդակի վրա:

«21–րդ դարում մարդը կամ պետք է լինի կատարյալ, կամ նա աշխարհում չի կարողանա ապրել: Ցավոք այս մասին չի խոսվում, փոխարենը ՀՀԿ–ն, սուտը բացարձակ է դարձնում: Կուսակցության ղեկավարն ասել է, որ եթե Սահմանադրությունն ընդունվի, ինքը վարչապետ չի դառնալու,իսկ հիմա հանրապետականը ստում է: Սա ըստ նրանց կոչվում է քաղաքական սուտ, որը կիսաներելի է, բայց սրանով նրանք անցել են բացարձակ ստի սահմանը: Փաստորեն, երբ ասում են, որ «մենք հանրապետականով պարտադրում ենք մեր ղեկավարին…», ստացվում է, որ իրենց առաջնորդին պարտադրում են, որ խաբի ժողովրդին: Ստացվում է, որ այդ կուսակցությունից ոչ թե մի հոգի է սուտասան, այլ բոլորն են սուտասան, քանի որ կարող են բացահայտ «պարտադրել» իրենց ղեկավարին, որ ստի իր ժողովրդի առջև»,– ասաց Ա. Մանուչարյանը:

Հասարակական գործչի կարծիքով այդպիսի խաղերով զբաղվել չի կարելի, իսկ ՀՀԿ–ն էլ ընտրվելով, ոչ միայն ժողովրդի, այլև տիեզերքի առջև է պատասխանատվություն ստանձնել: Ու եթե չսթափվեն, նման մանիպուլյացիաների պատճառով նույն տիեզերքն այնպիսի դաժան հարվածներ կհասցնի նրանց, որ որևէ մեկը չի կարողանա տակից դուրս գալ:

«Յուրաքանչյուր կեղծիքով ու ստով ստեղծվում է մի ամբողջական համակարգ, որը խորքային հետևանքներ է առաջացնում, բայց դա տեսնելու համար պետք է մի քիչ մտածել: Ինչ վերաբերում է անփոխարինելիությանը, ապա ամեն մեկի անցած ճանապարհն իր յուրահատկությունն ունի: Եվ ասել, որ Սերժ Սարգսյանն ինձնից երկու անգամ ավելի լավ է ճամարտակում, դա ուղղակի ողբերգություն է, թե՛ իրենց անձի, թե՛ խմբի, թե մեր ժողովրդի և թե՛ ընդհանրապես՝ երկիր մոլորակի համար»,– ասաց Ա. Մանուչարյանը:

Խոսելով ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի՝ ԱԺ–ում արտահայտած այն մտքի մասին, թե՝ Հայաստան ներդրումներ չեն լինի, եթե կոռուպցիան չկրճատվի, ուստի հարկավոր է ցանկացած օրենք ընդունելուց առաջ այն կոռուպցիոն և բնապահպանական թեստ անցկացնել, Ա. Մանուչարյանն ասաց, որ նախագահի թեկնածուն անգլոսաքսոնական աշխարհի ներկայացուցիչ է, որի հիմքում օրենքների համակարգ է դրված, որով էլ մարդը պետք է առաջնորդվի: Հասարակական–քաղաքական գործչի կարծիքով սակայն, հայերս ապրել ենք այնպիսի համակարգերում, որտեղ առաջնորդվում են խղճով և տիեզերքի առջև «ստանձնած» առաքելությամբ: Իսկ երբ մարդիկ գահավիժում ու դառնում են ավանակներ, այդ ժամանակ էլ նրանք սկսում են օրենքներից օգտվել:

«Օրինակ, Մեծ Բրիտանիայում կոռուպցիա չկա ոչ թե այն պատճառով, որ մարդիկ չեն ուզում գողանալ, այլ այն պատճառով, որ այնտեղ ստեղծված է հակակշիռների համակարգ, որի ժամանակ ոստիկանը հսկում է մարդուն, դատախազը հսկում է ոստիկանին և այլն: Ինչ վերաբերում է ներդրումներին, ապա Ա. Սարգսյանի կողմից բերվել է այնպիսի ներդրում, որը երկիրը ոչնչացնելու համակարգ է, ուրիշ ոչինչ: Հիմա էլ, փաստորեն ասում է, այնպիսի օրենքներ ընդունեք, որ արքայազն Չարլզը մի երկու ներդրում էլ բերի՝ մի երկու կազինո և պոռնիկների ակումբ սարքի: Հայաստանում վերջին տարիներին միայն նման ներդրումներ են լինում: Դրա համար մենք պետք է արքայազն Չարլզի ոտքը կտրենք Հայաստանից: Հանրապետականներն էլ կարծում են, որ Հայաստանը պոռնկատների վերածեն, բոլորը գոհ կլինեն իրենց ծրագրերից»,– ասաց Ա. Մանուչարյանը:

Նրա կարծիքով, որ օրը իշխանությունները հասկանան, որ թե՛ իրենք իրե՛նց, թե՛ ժողովրդի հանդեպ կատարյալ հանցագործություն իրականացնելով են զբաղվում, այդ օրն էլ Հայաստանը շնչելու հնարավորություն կստանա: Ա. Մանուչարյանի խոսքով՝ այս ամենը պետք է հասկանան Արմեն Սարգսյանն ու Սերժ Սարգսյանը, բայց քանի որ երկար տարիներ է հայտնվել են որոշակի կեցության մեջ, այդ պատճառով չեն կարողանում տեսնել:

«Բայց բոլորը պետք է իմանան, որ Արմագեդոնը Սուրբ գրքի հեքիաթներից չէ: Արմագեդոնի պատերազմը սկսվել է Երկիր մոլորակի վրա, իսկ մարդկությունից կախված է ընդամենը մեկ բան՝ կա՛մ այն վերապրել իրենց հոգիներում, կա՛մ դիմակայել իրական Արմագեդոնին՝ տանջանքներին, պատերազմներին և մահերին»,– ասաց Ա. Մանուչարյանը:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում