«Օրենքով գող» Շաքրո Մոլոդոյի դատավարության ժամանակ հայ փաստաբանը «ոչնչացրել» է դատարանին. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Մոսկվայի Նիկուլինսկի դատարանում շարունակվում է «օրենքով գող», քրեական աշխարհի «արքա» Զախարի Քալաշովի (Շաքրո Մոլոդոյ) և իր խմբի գործով աղմկահարույց դատավարությունը: Դատի ժամանակ փայլուն ճառով հանդես է եկել ազգությամբ հայ փաստաբան, Շաքրո Մոլոդոյի մտերիմ, «օրենքով գող» Բատիր Բեկմուրադովի դատապաշտպան Միրզոյանը:
–Դուք գործում նշում եք, թե քրեական հեղինակություն Դեդ Հասանի սպանությունից հետո Քալաշովը դարձել է «օրենքով գողերի» ղեկավարը: Ո՞ւր է հիմքը, ո՞վ է քննիչը: Google–ը՞: Լրատվամիջոցների նյութերն են ձեր հիմքերը: Աբսուրդ է,– ասել է Միրզոյանը:
Նա կարողացել է ապացուցել, որ իր պաշտպանյալը պարզապես արդարությունն է վերականգնել, ինչը պիտի պետությունը աներ, իսկ ամբողջ գործը սարքովի է և հավատ չի ներշնչում:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում