Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference
uncategorized

Անահիտ Թարխանյանը պահանջում է լուծարել «Armenia International Airports»–ի կոնցեսիոն պայմանագիրը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ճարտարապետ Անահիտ Թարխանյանը պահանջում է լուծարել կոնցեսիոն պայմանագիրը «Armenia International Airports»–ի հետ՝ կոչ անելով նաև երիտասարդներին միանալու իր պահանջին: Ակցիան տեղի կունենա մարտի 15–ին ժամը 10:00–ին Հանրապետության հրապարակում, կառավարության շենքի դիմաց:

«Սիրելի՛ երիտասարդներ, Հայաստանի պետականության վերականգնման պահից անցել է գրեթե 100 տարի։ Այս ժամանակահատվածում մեր պապերն ու հայրերը կարողացան բզկտված և թալանված երկրից ստեղծել զարգացած և ապագային միտված պետություն։ Նրանք կառուցեցին քաղաքներ և ճանապարհներ, գործարաններ և աստղադիտարաններ, կայարաններ և օդանավակայաններ:

Միջազգային հանրության կողմից ճանաչված անզուգական շենքերը և շինությունները դարձել են մեր ազգի հպարտությունը և համարվում են 20–րդ դարի համաշխարհային ժառանգության հուշարձաններ, և դրանց շարքում առաջին հերթին «Զվարթնոց» օդանավակայանն է։ «Զվարթնոց» օդանավակայանը ժամանակակից և յուրահատուկ շինություն է, որը բոլորի կողմից ընկալվում էր որպես ապագայի կոսմոպորտ, և կապում էր Հայաստանը ողջ աշխարհի հետ, իսկ 1988 թ. երկրաշարժից հետո հազարավոր կյանքերի փրկության երաշխավորը դարձավ։

2001 թ. Հայաստանի ղեկավարության հովանավորությամբ կոնցեսիայի պայմանագիր ստորագրվեց, և օդանավակայանի շենքը փոխանցվեց Էդուարդո Էռնեկյանի տնօրինմանը, նրա արդիականացման և 30 միլիոն ԱՄՆ դոլար ներդնելու, իսկ 2030 թ նորացված օդանավակայանը հայկական պետությանը վերադարձնելու պայմանով։

Փոխարենը՝ արդեն 10 տարի է Էռնեկյանի թիմակիցները պայքար են մղում պետական սեփականություն հանդիսացող «Զվարթնոց» օդանավակայանի շենքը քանդելու համար։ Այսօր կարող ենք համոզված կերպով պնդել. «Եթե ձեզ հարկավոր չէ «Զվարթնոց» օդանավակայանը, եթե այն ձեզ խանգարում է, ապա մեզ՝ Հայաստանի երիտասարդներիս և բոլոր քաղաքացիներին, այն հարկավոր է։ Մենք գիտենք՝ ինչպես այն արդիականացնել և ինչ անել նրա հետ»։

Մենք պահանջում ենք ազգայնացնել օդանավակայանը, չեղարկել կոնցեսիոն պայմանագիրը և վերադարձնել մեր օդային սահմանը»,– հայտարարել է ճարտարապետը:

Անահիտ Թարխանյանը, պատասխանելով «Փաստ»–ի այն հարցին, թե ի՞նչ կտա այս բողոքի ակցիան, պատասխանեց, որ դա բողոք չէ, ինքը կոչ է արել միանալ ակցիային, որի պահանջը պայմանագրի լուծարումն է:


– Մենք ում ենք բողոքում, մենք ոչ մեկին չենք բողոքում: Մենք պահանջում ենք:

– Կարծո՞ւմ եք, որ այդ պահանջը կարող են հաշվի առնել կամ կատարել:

– Դա արդեն այլ հարց է: Եթե հաշվի չառնեն, մենք այլ պահանջներ առաջ կբերենք, բայց այսօրվա օրով «Armenia International Airports»–ն ասում է ինձ պետք չէ օդանավակայանը՝ խախտելով կոնցեսիոն պայմանագրի հիմնական կետը: Համաձայն այդ կետի՝ նա պետք է բարելավեր օդանավակայանը, 30 միլիոն ԱՄՆ դոլար պետք է ներդներ: Ոչ մի բան չի արել, և դա քիչ է, դեռ պահանջում են քանդել օդանավակայանը: Պատրաստի թեթև գործարք է կատարվում: Դրա համար էլ պահանջում ենք դադարեցնել այդ պայմանագիրը:

Հայաստանում ցանկացած մարդ, ում կտային այդպիսի հնարավորություն, ինչպիսին տրվեց Էռնեկյանին, կողքը մեկ հատ չէ, 10 հատ օդանավակայան կկառուցեր, որովհետև օդանավակայանի շենքն իրենց անվճար էր տրված:

– Ինչ–որ ենթադրություններ ունե՞ք, թե ինչու չկարողացան կամ չցանկացան վերանորոգել և արդիականացնել, և այսօր էլ ապամոնտաժում են:

– Դա իրենց խնդիրն է: Թող իրենք մտածեն և փորձեն գտնել բացատրություններ: Եվ այդ բացատրությունները փորձեն տալ դատախազությունում: Իսկ դատախազությունը փոխանակ գործով զբաղվի, զբաղվում է չգիտեմ ինչերով: Այն, որ պայմանագիրը 100 անգամ խախտվել է, մենք ահազանգել ենք դատախազություն: Իրենք որևէ հետաքննություն չեն սկսել պայմանագրի հետ կապված:

Դրա համար մենք՝ քաղաքացիներս, պարզապես պահանջում ենք լուծարել պայմանագիրը, որի մի կողմը բազմաթիվ անգամ խախտվել է:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում