Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference
uncategorized

ԴԱՀԿ–ն չի կարող բռնագանձել զինծառայողների պատվովճարները. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՀՀ պաշտպանության նախարարությունը իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում ներկայացրել է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Նախագծի համաձայն սահմանվում է, որ բռնագանձում չի կարող տարածվել պարտադիր զինվորական ծառայություն անցնող շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի զինծառայողների ու ռազմաուսումնական կամ ոստիկանական ուսումնական հաստատություններում սովորող կուրսանտների և սովորողների դրամական ապահովության, ինչպես նաև ՀՀ պաշտպանության նախարարության կողմից նշված վայրում և պայմաններում պարտադիր զինվորական ծառայություն անցած զինծառայողներին տրվող պատվովճարի վրա:

Նկարագրելով ընթացիկ իրավիճակը և խնդիրները, ՊՆ–ն նախագծում մասնավորապես ընդգծել է. «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 63–րդ հոդվածի 4–րդ մասում սահմանվել է նաև ՀՀ պաշտպանության նախարարության կողմից նշված վայրում և պայմաններում զինվորական ծառայություն անցած զինծառայողների իրավունքը՝ զինվորական ծառայության ժամկետը լրանալու և (կամ) առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչելու հիմքով ժամկետից շուտ զինվորական ծառայությունից արձակվելիս ստանալու ՀՀ կառավարության կողմից սահմանված չափով պատվովճար: ՀՀ պաշտպանության նախարարության կողմից նշված վայրում և պայմաններում պարտադիր զինվորական ծառայություն անցնելու նոր տեսակով օրենսդրական կարգավորում է ստացել ՀՀ պաշտպանության նախարարության կողմից հռչակած «Ես եմ» ծրագիրը, որը նախատեսում է որոշակի պայմաններով և լրացուցիչ երաշխիքներով երեք տարի ժամկետով պարտադիր զինվորական ծառայություն անցնելու հնարավորություն: 2017 թվականի դեկտեմբերից սկսած ՀՀ զինված ուժերի պարտադիր զինվորական ծառայության զինծառայողների դրամական ապահովության վճարումներն իրականացվում են անկանխիկ՝ բանկային քարտերի միջոցով, որի արդյունքում ակնհայտ է դարձել, որ որոշ զինծառայողների մասով առկա են դատական ակտերի հարկադիր կատարման կատարողական թերթեր, որոնց հիման վրա իրականացվում են դրամական գումարների բռնագանձումներ, ինչն ընդունելի չէ, հաշվի առնելով դրամական ապահովության չափերը»:

Նախագծում նշվում է, որ ուսումնասիրությունը ցույց է տվել նաև, որ կատարողական ակտերը տրվել են վարկային պարտավորությունների շրջանակներում հիմնականում որպես երաշխավոր հանդես եկած զինծառայողների մասով. «Արդյունքում նշված հանգամանքը կարող է իրական խոչընդոտ դառնալ նոր սկզբունքով պարտադիր զինվորական ծառայության կայացման համար, ինչպես նաև փաստացի հանգեցնել ծրագրի շրջանակներում զինծառայողների հետ կնքված պայմանագրերի չկատարման»:

Ըստ պաշտպանության նախարարության հիմնավորման՝ օրենքում լրացումներ կատարելու նախագծի ընդունումը պայմանավորված է պարտադիր զինվորական ծառայություն անցնող շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի զինծառայողների ու ռազմաուսումնական կամ ոստիկանական ուսումնական հաստատություններում սովորող կուրսանտների և սովորողների սոցիալական երաշխիքների ապահովման անհրաժեշտությամբ: Օրենքն ուժի մեջ մտնելուց վերոնշյալ զինծառայողներին վճարվող դրամական ապահովության գումարների վրա կատարողական թերթով կամ օրենքով սահմանված այլ հիմքով բռնագանձումներ չեն կարող կիրառվել:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում