Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Ameriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe Hakobyan
Politics

Նաիրա Զոհրաբյանը՝ «Ելքից» «կորած» ձայների մասին. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այսօր ԱԺ–ում տեղի ունեցավ Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընտրությունը: Եվ չնայած «Ելք» խմբակցությունը հայտարարել էր, որ իրենք դեմ են քվեարկելու Գագիկ Հարությունյանի թեկնածությանը, սակայն փակ, գաղտնի քվեարկությանը մասնակցած 98 պատգամավորներից միայն 2 պատգամավոր էր դեմ քվեարկել Գագիկ Հարությունյանին:

«Ելք»–ի պատգամավոր, ՀՀ ԱԺ վերահսկիչ հանձնաժողովի անդամ Լենա Նազարյանը չէր բացառել վարկածը, թե ինչ–որ «դեմ» քվեաթերթիկները փոխարինել է «կողմ»–երով, որպեսզի պառակտում մտցնի իրենց խմբակցությունում, իսկ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն էլ պաշտոնապես հայտարարել էր, որ այդ քվեարկությունը «ժուլիկության» հետևանք է:

«Քվեարկությանը մասնակցած «Ելք» խմբակցության բոլոր անդամները դեմ են քվեարկել, և մենք ընթացակարգերը պետք է նայենք, ոչ մի խոչընդոտ չկա: Թող քրեական գործ հարուցվի, և մեր խմբակցության անդամները վկայի կարգավիճակով հարցաքննվեն: Նրանք ցուցմունք կտան, որ դեմ են քվեարկել Գագիկ Հարությունյանին»,– ասել է Ն. Փաշինյանը:

«Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, ինչպես վարման կարգով ԱԺ–ում ելույթի ժամանակ էր նշել, «Փաստ»–ի հետ զրույցում էլ ասաց, որ միայն տեղյակ է, թե ինչպես են քվեարկել «Ծառուկյան» խմբակցության անդամները, իսկ մյուս խմբակցությունների մասին նա տեղեկություն չունի:

«Հաշվիչ հանձնաժողովում ներկայացված «Ծառուկյան» դաշինքի անդամները հստակ հսկել են, որ հաշվարկը ճիշտ կատարվի: Վստահեցնում եմ, որ հաշվիչ հանձնաժողովի մեր խմբակցության որևէ անդամ չէր կարող որևէ մանիպուլիացիայի մասնակից լինել, կամ նրանց աչքից չէր կարող որևէ բան վրիպել: Իսկ թե ինչպես է պատահել, որ 7 «դեմ»–ի փոխարեն նշյալ թեկնածուն ընդամենը 2 «դեմ» է ստացել, չեմ կարող ասել: Ես կարծում եմ՝ այդ հարցը պարզելու համար պետք է քվեարկած քվեաթերթիկների վերահաշվարկ կատարել»,– ասաց Նաիրա Զոհրաբյանը:

Նա հորդորեց պարզ հարցը հայոց հարց չսարքել և ընդամենը վերահաշվարկի միջոցով պարզել, թե որն է խնդիրը:Նա նշեց, որ կան նաև տեսագրություններ, և ցանկության դեպքում կարելի է նաև դրանք վերծանելով պարզել, թե ով ինչպես է քվեարկել:

Խոսելով մարտի 1–ի զոհերի մասին Արամ Մանուկյանի կողմից հնչեցրած գնահատականի մասի՝ թե իշխանությունները կապիկություն են անում և ցանկության դեպքում տասը տարում կարող էին մեղավորներին բացահայտել, Ն. Զոհրաբյանն ասաց, որ «Ծառուկյան» դաշինքը հստակ «կողմ» է քվեարկել, որպեսզի «Ելք» խմբակցության իրենց գործընկերների ներկայացրած՝ «Մարտի 1–2–ի իրադարձությունների» վերաբերյալ հայտարարության նախագիծն օրակարգ ընդգրկվի:

«Ինչով հնարավոր է աջակցել, «Ծառուկյան» դաշինքը կաջակցի, մնացածը իրավապահների գործն է: Իսկ «կապիկ», «օրանգուտան» և այլ գնահատականներ հնչեցնելու մասին, անկախ նրանից, թե ում է դա վերաբերում, ես ձեռնպահ կմնամ կարծիք հայտնելուց»,– ասաց Ն. Զոհրաբյանը: Նա նշեց նաև, որ իր կարծիքով 10 տարում հնարավոր էր բացահայտել, թե ովքեր են եղել իրական մեղավորները, սակայն այդ հարցի հասցեատերը ինքը չէ:

«Այդ հարցի հասցեատերը իշխանությունն է, և ես պետք է ձեզ խնդրեմ, որ ոչ միայն այդ հարցը, այլև բոլոր հարցերը, որոնք իշխանություններին են առնչվում, նրանց ուղղել: Ես ո՛չ նրանց դատապաշտպանն եմ, ո՛չ նրանց փաստաբանն եմ, ո՛չ էլ դրա ցանկությունն ունեմ»,– ասաց պատգամավորը:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում