«Ամուսնուցս վախենալով՝ տարել, աղբամանն եմ գցել». նորածնի դին հոշոտված է հայտնաբերվել
2018թ. փետրվարի 26-ին` ժամը 12:45-ին, ահազանգ է ստացվել այն մասին, որ Մեծամոր քաղաքի աղբանոցում նորածնի դի կա: Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը:
Դեպքի վայրի զննությամբ Մեծամոր քաղաքից դեպի «ՀԱԷԿ» ՓԲԸ տանող ճանապարհի հարակից աղբանոցում հայտնաբերվել է արական սեռի նորածնի դի։ Արտաքին զննությամբ դատաբժիշկներն արձանագրել են գլխի, պարանոցի, կրծքավանդակի և որովայնի շրջաններում տարածուն փափուկ հյուսվածքների դեֆեկտներ, բացի այդ, բացակայել է նախաբազկի աջ վերին վերջույթը՝ դաստակը, իսկ ձախ վերին վերջույթը` ամբողջությամբ: