Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

IDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyanIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients
uncategorized

«Ռազմական իրավիճակի կտրուկ սրացում՝ ամբողջ Սիրիայի տարածքում». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վերջին շրջանում Սիրիայի Արևելյան Գուտա նահանգում հրթիռակոծության հետևանքով զոհվել են հարյուրավոր մարդիկ:

Արաբագետ Արմեն Պետրոսյանի դիտարկմամբ՝ վերջին առնվազն մեկ ամսվա կամ 40 օրվա ընթացքում ակնհայտ է, որ սիրիական հակամարտությունը մուտք է գործել որակապես նոր շրջափուլ, որի շրջանակներում ռազմական գործողություններն ակտիվացել են Սիրիայի գրեթե բոլոր այն շրջաններում, որտեղ առկա է սահմանագիծ կառավարական և հակակառավարական տարաբնույթ խմբավորումների միջև:

«Նախկին պայմանավորվածությունները, որոնք կային Սիրիայում ռազմական իրավիճակի թուլացման, դե–էսկալացիոն գոտիների ստեղծման վերաբերյալ, կարծես թե այլևս չեն գործում: Բոլոր ճակատներում ակտիվացել են ռազմական գործողությունները: Ընդ որում՝ ռազմական գործողություններն ակտիվացել են և՛ ընդդիմադիրներ–կառավարական ուժեր, և՛ ընդդիմադիրներ–ընդդիմադիրներ, և՛ ծայրահեղական կառույցներ–ընդդիմադիր խմբավորումներ, և՛ կառավարական ուժեր–ծայրահեղական կառույցներ ուղղություններով: Ինչպես գիտենք՝ Սիրիայի հյուսիսում քրդաբնակ Աֆրինի դեմ էլ թուրքական զինված ուժերի կողմից իրականացվում է «Ձիթենու ճյուղ» ռազմագործողությունը: Ինչպես տեսնում ենք, բոլոր այն նահանգներում, որտեղ առկա է սահմանագիծ տարբեր հակամարտ կողմերի միջև, ակտիվացել են ռազմական գործողությունները: Պատճառն այն է, որ հակամարտ կողմերից յուրաքանչյուրը, ինչպես նաև նրանց հովանավորները, օգտվելով այն անկայուն իրավիճակից, որն այսօր առկա է ամբողջ Սիրիայի տարածքում, ցանկանում են ավելի ընդլայնել իրենց վերահսկողության ներքո գտնվող շրջանների աշխարհագրությունը»,– ասաց Արմեն Պետրոսյանը՝ հավելելով, որ ստեղծվածը տրամաբանական հետևանքն է այն իրավիճակի, ըստ որի՝ թե՛ միջազգային հարաբերություններում, թե՛ աշխարհաքաղաքական դերակատարների, թե՛ տարածաշրջանային դերակատարների միջև առկա բավականին լուրջ խնդիրներ կան, որոնք կրկին զգացնել են տալիս և դրսևորվում են Սիրիայի տարածքում:

«Այս համատեքստում մենք տեսնում ենք ռազմական իրավիճակի կտրուկ սրացում ամբողջ Սիրիայի տարածքում, որից ինչպես ողջ հակամարտության ընթացքում, այնպես էլ այսօր, ցավոք, ամենից շատ տուժում է խաղաղ բնակչությունը»,– ընդգծեց մեր զրուցակիցը:

Նշենք, որ Գերմանիան և Ֆրանսիան հայտարարել են, որ պատրաստ են Ռուսաստանի հետ միասին հասնել հրադադարի հաստատման՝ Սիրիայի հարավային Գուտայում: Իր հերթին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սիրիայում կատարվողը որակել է որպես մարդասիրական ճգնաժամ:

Հարցին, թե միջազգային աշխարհաքաղաքական կենտրոններն ինչ արդյունքի կարող են հասնել, արաբագետը պատասխանեց. «Միջազգային ակտիվ ինչ–որ շփումներ տեղի ունեցան հիմնական դերակատարների ամենաբարձր՝ նախագահների մակարդակով: Գերմանիայի ՌԴ–ի և Ֆրանսիայի առաջնորդների միջև հեռախոսազրույց եղավ, ՄԱԿ–ի անվտանգության խորհուրդը հատուկ բանաձև ընդունեց Սիրիայի տարածքում ռազմական գործողությունները դադարեցնելու և ռազմագոտում բնակվող բնակիչներին հումանիտար օգնություն ցուցաբերելու մասին: Որոշակի ընթացակարգեր միջազգային հանրության կողմից իրականացվում և նախաձեռնվում է: Սակայն նշել, որ դրանք ուղղակիորեն առարկայացվում են Սիրիայի տարածքում, ես կդժվարանամ: Ի դեպ՝ սիրիական հակամարտության հատկապես նման շրջափուլերում, երբ հիմնական գործընթացները տեղափոխվել են ռազմադաշտ, նման ակտիվություն ցուցաբերելու օրինակներ միջազգային տարբեր դերակատարների նախաձեռնությամբ նախկինում ևս եղել են: Մինչդեռ լուրջ էֆեկտիվություն կամ լուրջ արդյունավետություն, որպես այդպիսին, չի արձանագրվել: Կարծում եմ՝ սա միջազգային դերակատարների ակտիվացման հերթական փորձն է, բայց համոզված չեմ, որ դա առարկայական ազդեցություն կամ արդյունավետություն կունենա»:

Արաբագետի խոսքով՝ առաջիկայում ռազմական գործողությունների էլ ավելի ակտիվացում կտեսնենք:

«Մի բան ակնհայտ է, որ ՌԴ–ի, ԱՄՆ–ի և եվրոպական երկրների միջև հարաբերությունները բավականին սրվել են: Այս համատեքստում դժվար է ակնկալել, որ Սիրիայի հարցում կողմերի միջև ինչ–որ երկխոսություն կձևավորվի կամ կկարողանան ընդհանուր հայտարարի գալ: Համենայն դեպս, ես չեմ շտապի նման կանխատեսում անել»,–եզրափակեց Արմեն Պետրոսյանը:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում