Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online Surveys
Socity

ժամկետային զինծառայողի մահը հավասարում է մի քանի անհայտով

Forrights.am-ը գրում է.

Երիտասարդը արձակուրդ է ստանում, գնում է տուն՝ Գառնի: 10 օր տանն անցկացնելուց հետո, կազդուրված և հանգստացած վերադառնում է Իջևանի զորամաս, մի քանի ժամից զինվորին անգիտակից վիճակում տեղափոխում են «Իջևան» բժշկական կենտրոն: Այստեղ նրա վիճակը գնալով վատանում է, և փետրվարի 12-ին Ստեփանը մահանում է արդեն Երևանում՝ Մուրացանի վրա գտնվող զինվորական հոսպիտալում:

«Ձեր տղայի անալիզները մահացած մարդու անալիզներ են», - ասում է Մուրացանի հոսպիտալի բժիշկը Ստեփանի հորեղբորը՝ Սարգիս Ստեփանյանին: Նա Ստեփանի հետ խոսել չի կարողացել: «Ես մտել եմ, ինքը անգիտակից պառկած ա եղել, ու մեզ բժիշկները ասել են, որ բոլոր հարցերը լուծել ենք, բոլոր բուժումները անում ենք», - պատմեց Forrights. am-ին Սարգիս Ստեփանյանը:

Թե ի՞նչ է կատարվել տղայի հետ Իջևանի զորամասում, տանից վերադառնալուց հետո և ինչից են նրան «բուժել» Իջևանի և Երևանի բժիշկները, նրա հարազատներին հայտնի չէ: Ստեփան Ստեփանյանի մահն անգամ ուզում էին գաղտնի պահել: Բայց իջևանցի լրագրողները իմացել են դեպքի մասին և հարցում են արել ՊՆ, որից հետո միայն հայտնվեց պաշտոնական տեղեկատվություն:

«Զինծառայողը եղել է արձակուրդում, վերադարձել է Իջևանի զորամաս, վատացել է, տեղափոխվել հոսպիտալ, որտեղ էլ արձանագրվել է մահը», - հայտնեց ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը դեպքից 9 օր անց, փետրվարի 21-ին:

Ստեփան Ստեփանյանի հայրը մահացել է, երբ տղան փոքր է եղել, մայրը թողել է Ստեփանին և նրա քրոջը ու հեռացել է: Տղային մեծացրել է տատիկը՝ Անահիտ Ստեփանյանը, հորեղբայրը, իր իսկ խոսքով, «մեծ եղբայր» է եղել Ստեփանի համար: Տղան ժամանակից շուտ է գնացել բանակ, իր իսկ դիմումի համաձայն: 2017 թվականի հուլիսից ծառայել է և, ըստ հարազատների, դժգոհ չի եղել բանակային կյանքից: Մեկ էլ հանկարծ անհասկանալի մահ:

«Մեզ համար մութ է, թե ինչ կատարվեց երեխու հետ, - ասում է Անահիտ տատը, - Տունը անասուն ունեինք, մեղու ունեինք, ամեն ինչ անում էր, մեղուները մենակ էր խնամում: Շատ էր սիրում մեղուների հետ զբաղվել: Ասում էր՝ գնամ բանակ, գամ, մենակ մեղուներով կզբաղվեմ»:

Անահիտ Ստեփանյանը հիշում է, թե ինչպես փետրվարի 10 -ին բանակ ճանապարհեց թոռնիկին.

«Լվացվեց, թրաշվեց, հագնվեց, տղաս ճանապարհ դրեց: Ճանապարհին մի պահ ասել է, որ սիրտը խառնում է, բայց ավտոկայանում արդեն լավ էր: Նստեցրել է ավտո, գնացել է: Մինչև իրիկունը պատասխան չստացանք, որ հասել են, գիշերը զանգեցին, ասեցին՝ տարել ենք հիվանդանոց, ասեցին՝ թունավորվել է»:

Սարգիս Ստեփանյանը վստահեցնում է, որ զինվորի մահվան վկայականում ևս որպես մահվան պատճառ թունավորումն է նշված: Սակայն քննչական կոմիտեից մեր հարցմանն ի պատասխան բոլորովին այլ պատճառ են նշել:

«Դիակի դիահերձման արդյունքներով դատաբժիշկները որպես մահվանը հանգեցրած ախտաբանական անմիջական վիճակ արձանագրել են գլխուղեղի այտուց, ուղեղաբնի ներհրման համախտանիշով, իսկ որպես մահվան հիմնական պատճառ՝ կոմա անհայտ ծագման», - Forrights. am-ին պատասխանել են քննչական կոմիտեից, հայտնելով նաև, որ փետրվարի 22-ին Ստեփան Ստեփանբյանի մահվան փաստով քրեական գործ է հարուցվել քրեական օրենսգրքի 130 հոդվածի երկրորդ մասով, այ ն է՝ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը, կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ:

Մանրամասներ՝ սկզբնաղբյուր կայքում