Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Idram is now available on Wildberries!80% Discount on IDBank’s Travel Card Services for Black Friday! Instant idcoin ahead of Black Friday Ucom and SunChild NGO Install Solar Plant in Malishka Community Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian cities Learn to save. World Savings Day with Idram Junior Another solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community Ameriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System Ucom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor
Video

Զոհված զինծառայողը մկրտված չի եղել, և հանձնարարվել է եկեղեցական կարգ կատարել՝ զուտ կրքերը հանդարտեցնելու համար. Շիրակի թեմի առաջնորդ

Tert.am-ը գրում է.

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը վրդովված է, թե ինչպես կարող են իր 19 տարվա անբասիր ծառայությունը հավասարեցնել զրոյի՝ հայտարարելով, թե ինքը արգելել է չմկրտված զինծառայող Գրիգոր Եղոյանին եկեղեցական կարգով հուղարկավորել, երբ ինքն ընդամենը առաջարկել է հուղարկավորել քաղաքացիական ծեսով և բացատրել, թե ինչու է անթույլատրելի եկեղեցական կարգով հուղարկավորելը:

Tert.am-ի հետ զրույցում սրբազանը նշեց, թե իր հետ ոչ ոք չի եկել և չի խոսել, բացառությամբ մեկ անձից, ով զուտ հարց է տվել, թե կարո՞ղ է եկեղեցում դրվել զինվորի դին, եթե մկրտված չէ: «Հարց է տվել, բացատրել եմ, ասել է շնորհակալություն ու գնացել է, հետո իմացել եմ, որ խմորվել է հարցը, ինչ-որ բաներ են անում, ես տեղյակ եմ եղել միայն այն ժամանակ, երբ որ եկեղեցի էին մտնում: Զանգեցի գյուղապետին ասացի ի՞նչ է կատարվում, ասեց «բա չեմ կարող ժողովրդին կանգնեցնել», ասացի «դե լավ, ինչ ուզում եք արեք»:

Այսինքն՝ որևէ արգելք չի եղել, ու չի էլ կարող լինել զոհված զինվորի նկատմամբ»,-ասաց նա:
Միքայել եպիսկոպոս Աջապահյանը նշեց, թե երբ իմացել է, որ զինծառայողը մկրտված չի, ընդամենը առաջարկել է քաղաքացիական ծեսով հուղարկավորել: «Քի՞չ մարդկանց ենք քաղաքացիական ծեսով հուղարկավորում, ժողովրդի կեսը քաղաքացիական ծեսով է հուղարկավորվում, զինվորների կեսն էլ քաղաքացիական ծեսով է թաղվում և ոչ մի խնդիր չի լինում, չգիտես ինչու այս անգամ խնդիր դարձավ, կամ քի՞չ հերոսներ են քաղաքացիական ծեսով հուղարկավորվել: Ընդամենը առաջարկ է եղել՝ քանի որ մկրտված չէ, քաղաքացիական ծեսով հուղարկավորեք, ո՞վ ասաց, որ արգելվել է, թույլ չի տրվել, ո՞վ ասաց, որ դեմ ենք, անընդունելի է գյուղացիական խոսքուզրույցը դարձնել նման խնդիր: Ես ինքս եմ բոլոր զինվորներին եկեղեցով հուղարկավորելու հիմքը դրել, Ապրիլյան պատերազմի բոլոր զինվորներին ես եմ պնդել և պարտադրել, որ եկեղեցում դրվեն»,- ասաց նա և նշեց, թե նույնիսկ այս զինվորի դեպքում, երբ իր բացատրությունից հետո էլ այդուհանդերձ որոշել են եկեղեցական կարգով թաղել, ինքն է ընդառաջ գնացել է զուտ կրքերը հանդարտեցնելու համար:

Հիշեցնենք, որ փետրվարի 22-ին Արցախում հակառակորդի կողմից արձակված կրակոցից զոհված Ախուրյանի բնակիչ Գրիգոր Եղոյանի հարազատները ցանկացել են տղային հուղարկավորել եկեղեցական կարգով, սակայն, նրանց բացատրել են, որ չեն կարող եկեղեցում դնել նրա դին, քանի որ տղան մկրտված չէ, ինչը հարազատների ու գյուղացիների վրդովմունքի պատճառ է դարձել: Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի մերժումը ստանալուց հետո ախուրյանցիները միասնաբար որոշել են անտեսել եկեղեցու ընդդիմությունն ու զոհված զինվորի դին տարել են եկեղեցի: Այս իրավիճակը բազմաթիվ քննադատությունների առիթ է դարձել Շիրակի թեմի առաջնորդի հասցեին։ Նրան նույնիսկ բաց նամակ է հղվել՝ նշելով, թե հանուն հայրենյաց զոհված զինվորի դին եկեղեցում դնելու արգելքը մատնանշում է հոգևորականի «ստոր» արարքը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում