Այս անուշիկ աղջնակը հիվանդացավ այն բանի պատճառով, ինչ անում է ծնողների 99 տոկոսը
Փոքրիկ երեխաներին և նորածիններին համբուրելը կարող է վնասել նրանց:
Անգլիական Գլոստեր քաղաքից Սավինա Ֆրենչ-Բելը որոշեց պատմել իր պատմությունը և դրանով իսկ զգուշացնել բոլոր մայրերին:
Ծնվելուց 1 շաբաթ անց փոքրիկ Սիենայի դեմքին հայտնվեց կարմիր ցան, որն օրեցօր շատանում էր:
Բացի այդ՝ երեխայի մաշկը քոր էր գալիս:
Բժիշկները երկար ժամանակ չէին հասկանում՝ ինչ է երեխայի հետ կատարվում:
Միայն մի քանի ամիս անց պարզվեց, որ Սիենայի մոտ ոչ թե ալերգիա է, այլ նա վարակված է հերպեսի վիրուսով:
Երևի թե նրան վարակել է ազգականներից մեկը, երբ համբուրել է փոքրիկին: Չէ՞ որ երեխաները կյանքի առաջին օրերին չունեն իմունիտետ, և նրանց օրգանիզմը չի կարող հաղթահարել վիրուսը: Բարեբախտաբար, երեխան ներկայումս աստիճանաբար լավանում է:
Մայրը ցանկանում է, որ ծնողները թույլ չտան իրենց ազգականներին համբուրել նորածիններին, քանի որ դա վատ ավարտ կարող է ունենալ: