Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

IDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyanIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients
uncategorized

ԵՄ–ն Հայաստանի հետ հեռահար նպատակներ ունի. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ծրագրերի, բարեփոխումների իրականացման համար ԵՄ–ն Հայաստանին 17 մլն եվրո է տրամադրում: Օրերս տեղի ունեցած ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը։ Տրամադրվող գումարը նախատեսված է օգտագործել հինգ ոլորտներում՝ ընտրական համակարգի բարեփոխումներ, խոշտանգումների կանխարգելում, կանանց և տղամարդկանց իրավահավասարության ապահովում, խտրականության դեմ պայքար և երեխաների իրավունքների պաշտպանություն։

«Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան կազմակերպության ղեկավար Նինա Կարապետյանցը նկատում է՝ հերթական անգամ ԵՄ–ին ներկայացվելու են ինչ–որ գործողություններ, միգուցեև՝ մշակված օրենսդրական փաթեթներ:

«Բայց ամբողջ խնդիրն այն է, որ ՀՀ–ում վերջին տարիներին իրականում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ոչինչ չի իրականացվել և չի իրականացվելու: Սա մեր իշխանությունների որդեգրած դիրքորոշումն է: Ակնհայտ է, որ վերջին մի քանի տարիների ընթացքում այս ոլորտում մենք միանշանակ միայն հետընթաց ենք ունեցել: Այնպիսի հետընթացներ, որոնք իրավապաշտպանների և փաստաբանների կողմից գնահատվում են անգամ որպես «1937 թվականի հետապնդումներ»: Այսօր ես դժվար եմ պատկերացնում, թե ի՞նչ հաշվետվություն է ներկայացվելու ԵՄ–ին: Բայց շատ լավ եմ պատկերացնում, որ գումարները հաստատ կծախսվեն»,– «Փաստ»–ի հետ զրույցում ասաց նա: Իրավապաշտպանը շեշտեց, որ ԵՄ–ն պետք է հետևողական լինի:

«Մասնավորապես՝ տրամադրված գումարներն արդյո՞ք նպատակային են ծախսվել, թե ոչ: ԵՄ–ն, իհարկե, ունի վերահսկողական մեխանիզմ՝ պարզելու, թե գումարները ինչպես են օգտագործվել և արդյոք ծառայել են նպատակին: Իրենք ունեն նաև ազդելու մեխանիզմներ: Բայց կարծում եմ, որ ԵՄ–ն ՀՀ–ի հետ կապված ավելի շատ ունի հեռահար նպատակներ: Իսկ հեռահարին հասնելու համար, իմ խորին համոզմամբ, հենց այս պահին հստակ ու քննադատական գործողություններ են անհրաժեշտ, որոնք ես եմ տեսնում: Միգուցե մեզ համար դա տեսանելի չի, բայց կարծում եմ, որ եթե լիներ թույլատրելի ճնշում կամ միջամտություն, բնականաբար, գումարներն անտեղի չէին վատնվի, մեր իշխանություններն էլ ցինիզմով չէին ասի, որ առաջընթաց ու մարդու իրավունքների պաշտպանության պայքար կա: Վստահ եմ, որ մեր միջազգային գործընկերները ևս տեսնում են այդ ցինիզմը, նրանց համար տեսանելի են այդ խախտումները»,– նշեց նա՝ հավելելով, որ եթե կոշտ արձագանք լիներ, նման իրավիճակ չէր լինի:

«Եթե ցանկացած ոլորտում կոնկրետ գործողություններ անելու համար հսկայական գումարներ են տրամադրվում և դա չի կատարվում, ստացվում է, որ իշխանությունները խաբում են նաև ԵՄ–ին, ինչի համար պետք է պատասխանատվության ենթարկվեն: Անլուրջ է թե՛ կոռուպցիայի, թե այլ ոլորտներում «գրանցած» ցուցանիշներ ցույց տալն ու համոզելը, որ այդ ոլորտներում բարեփոխումներ անելուն ուղղված գումարները նպատակային են ծախսվել»,– նշեց իրավապաշտպանը:

Իսկ թե ինչ է ենթադրում հեռահար նպատակներ ասվածը, նա մանրամասնեց. «ԵՄ–ն ցանկություն ունի ՀՀ–ի հետ ավելի սերտ համագործակցել, քան ենթադրում է անցած տարվա նոյեմբերին ստորագրված համաձայնագիրը: Բոլոր գիտակից մարդիկ հասկանում են, որ մենք այլընտրանք չունենք: ՌԴ–ի հետ պետք է լինի համագործակցություն, բայց այն պետք է լինի չափավոր ու գիտակցված, որ ՀՀ–ն լրացուցիչ խնդիրներ չունենա: ՀՀ–ն պետք է դուրս գա ԵՏՄ–ի շրջանակներից և ԵՄ–ն շահագրգռված է ՀՀ–ին տեսնել իր հետ ավելի խորը համագործակցող պետությունների շարքում: Ենթադրում եմ, որ հենց այդ նպատակներին հասնելու համար այս պահին ԵՄ–ն շատ բաների վրա աչք է փակում: Ամեն դեպքում ես կնախընտրեի ավելի թիրախային ու շեշտադրված դիրքորոշումներ լսել: Ինձ համար ակնհայտ է, որ մարդու իրավունքների պաշտպանության և վերոնշյալ ոլորտներում որևէ դրական շարժ չի լինելու»:

Նինա Կարապետյանցը մտավախություն հայտնեց, որ բացի նշվածներից, կմշակվեն օրենքների և օրենսդրական ակտերի այնպիսի տարբերակներ, որոնց հիման վրա էլ կսկսեն հետապնդվել հատկապես իրավապաշտպանները, որի օրինակը կա Ռուսաստանում:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում