Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Ameriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe Hakobyan
Politics

Ռուբեն Մելքոնյան. «Թուրքիան միտումնավոր է վիժեցնում հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը «Փաստ»–ի հետ զրույցում անդրադառնալով Մյունխենի անվտանգության համաժողովի ժամանակ հայ–թուրքական հարաբերությունների հարցի վերաբերյալ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հնչեցրած պատասխանի՝ թուրքական հասարակական և քաղաքական շրջանակների արձագանքներին, նշեց, որ քանի որ այս օրերին թուրքական քաղաքական էլիտան զբաղված է սիրիական խնդրի էլ ավելի խորացմամբ, ուստիև դեռևս չի արձագանքել ՀՀ նախագահի խոսքին: Ինչ վերաբերում է թուրքական քաղաքագիտական և վերլուծական շրջանակներին, ապա նրանք բավականին ակտիվ են արձագանքել, իսկ կարծիքները բաժանվել են երկու բևեռների:

«Արձագանքներն ու կարծիքները երկու ոճի են: Նրանք, ովքեր փորձում են ավելի օբյեկտիվ երևալ, ՀՀ նախագահի ելույթի կարևոր շեշտադրումները համարում են շատ ճիշտ և հայտարարում են, որ ըստ էության հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման վրա էական ազդեցություն են ունեցել այն կետերը, որոնց մասին ՀՀ նախագահը շեշտեց: Այսինքն, ուղղակիորեն չեն բարձրաձայնում, որ թուրքական կողմը մեղավոր է, բայց քաղաքագիտական ձևակերպումներով, անուղղակիորեն ընդունում են այդ փաստը»,– ասաց Ռ. Մելքոնյանը:

Թուրքագետի խոսքով՝ ավելի կարծր, իշխանամետ դիրքորոշում ունեցող վերլուծաբանները շարունակում են նույն մաշված՝ նախապայմանների թեզերը կրկնել, իրենց մտքերը ձևակերպելով, թե իբր հայ–թուրքական հարաբերությունների չկարգավորման համար մեղավոր է Հայաստանը, հայկական սփյուռքը և այլն:

«Այսինքն, իշխանամետ վերլուծաբանների նման մեկնաբանությունները ռացիոնալ որևէ տարր չեն պարունակում»,– ասաց Ռ. Մելքոնյանը:

Խոսելով այն վարկածի մասին, թե իբր Ադրբեջանն է «միջնորդել», որպեսզի թուրքական կողմը տապալի երկխոսությունը, թուրքագետը նշեց, որ դա բավականին զգայուն թեմա է թուրքական հասարակական–քաղաքական շրջանակների համար, և քիչ թե շատ օբյեկտիվ վերլուծաբանները փորձում են այդ հարցը շրջանցել:

«Անգամ ընդդիմադիր կամ օբյեկտիվ մեկնաբաններն աշխատում են շատ չանդրադառնալ ադրբեջանական գործոնին, քանի որ դա կարող է առաջ բերել տարատեսակ արձագանքներ, ընդհուպ մինչև՝ նրանց կարող են մեղադրել դավաճանության մեջ: Իսկ իշխանամետ հատվածը շարունակում է թուրքական սկզբունքայնության դրսևորման թեզն առաջ տանել, որպես թուրք–ադրբեջանական եղբայրության հերթական արտացոլում, մոռանալով, որ միջազգային հարաբերությունների ժամանակ եղբայր, եղբայրական պետություն և այլ նմանատիպ արտահայտություններ չկան և թուրքական իշխանությունների կողմից արված քայլերը մեկնաբանում են պանթուրքիստական, ազգայնամոլական դրսևորումներով, որին կարելի է միայն մեկ որակավորում տալ: Այսինքն, հայ–թուրքական հարաբերությունները կապելով հայ–ադրբեջանական հարաբերությունների հետ՝ Թուրքիան տասնամյակներ շարունակ միտումնավոր է վիժեցնում հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը և ոչնչացնում է այն բոլոր հնարավորությունները, որոնք կարող են տանել այդ հարաբերությունների կարգավորմանը»,– ասաց Ռ. Մելքոնյանը:

 

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում