Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference
Politics

Առանց կրակ ծուխ չի լինում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Օրերս «Փաստ»–ի խմբագրությունը Վարազ Սյունեցու և 50 մտահոգ սյունեցիների կողմից ստորագրված նամակ էր ստացել, որն ի դեպ, ուղարկված է եղել նաև ՀՀ նախագահին: Նամակում ասվում է, որ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը պատեհ–անպատեհ առիթներով վիրավորում ու հետապնդում է սյունեցիներին:

«Ամենուրեք Ձեր և Ձեր շրջապատի (նամակագիրները նկատի ունեն ՀՀ նախագահին,– խմբ.) տնտեսական գործակալ ներկայացող Վահե Հակոբյանին չեն հետաքրքրում, որ կառավարման համակարգը թողնված է բախտի քմահաճույքին: Նա իր մանր ու քինախնդիր էությամբ միայն կարողանում է սպառնալ հետապնդումներով ու քրեական գործեր սարքելով»,– ասվում է նամակում:

Նշվում է նաև Դարպաս համայնքի դպրոցի տնօրենի մրցույթում հաղթելու, որից հետո մարզպետի կողմից քրեական հետապնդում սկսելու ու տապալվելու մասին, Սյունիքի 5 հիվանդանոցների տնօրեններին պաշտոնանկ անելու, «Սյունյաց երկիր» թերթի խմբագրի հանդեպ արհեստածին մեղադրանքներով քրեական գործեր հարուցելու մասին: Գրում են, որ Սյունիք համայնքի դպրոցի տնօրենին աշխատանքից ազատել են միայն այն բանի համար, որ նա ընթերցում է նշված թերթը և այլն:

Նամակում ՀՀ նախագահին հարց է ուղղվում, թե՝ «ճի՞շտ է արդյոք, որ մարզի ԱԱԾ–ն, դատախազությունը, ոստիկանությունը ղեկավարվում են Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի կողմից և կատարում են նրա սուբյեկտիվ ցանկությունները, քանի որ նա հայտարարում է, որ յուրաքանչյուրին կնստացնի ու կկորցնի, իսկ նրա մարզպետ նշանակվելուց հետո արդեն 13 քրեական գործ է հարուցվել»:

Այս հարցերի մութ անկյունների վրա լույս սփռելու համար «Փաստ»–ի թղթակիցը փորձեց կապ հաստատել Սյունիքի մարզպետի հետ, սակայն մեր՝ մարզպետի հետ զրուցելու ցանկությանն ի պատասխան, խորհուրդ տվեցին զրուցել մարզպետի մամուլի քարտուղար Սամվել Սաղաթելյանի հետ:

«Փաստ»–ի թղթակցի հարցերին պատասխանելով, Ս. Սաղաթելյանն ասաց, որ դպրոցի տնօրենը չէր կարող թերթ կարդալու համար պաշտոնից ազատվել: Մարզում ահ ու սարսափի մթնոլորտ տիրելու մասին էլ, ապա Սյունիքի մարզպետի մամուլի քարտուղարն ասաց.

«Անլուրջ ենք համարում այդ հարցը մեկնաբանելը: Իհարկե, չի կարող արգելված թերթ լինել: Մենք ապրում ենք դեմոկրատական երկրում, և դրանք հորինված, անլուրջ, անհեթեթ որակումներ են: Դպրոցի տնօրենը աշխատանքից ազատվել է սեփական դիմումի համաձայն: Եթե հետևեք լրահոսին, ապա կտեսնեք, որ տվել ենք մեկնաբանություն, թե ինչ հիմքով է տնօրենն ազատվել աշխատանքից: Թերթը կարդալու համար մարդիկ աշխատանքից չեն ազատվում: Եվ այն, ինչ արվում է, արվում է օրենքի շրջանակներում: Ինչ վերաբերում է պնդումներին, թե մարզում վախի մթնոլորտ կա, ապա ես անլուրջ եմ համարում այդ հարցին պատասխանել»,– ասաց Ս. Սաղաթելյանը:

Նա նաև նշեց, որ մարզում որևէ վախի մթնոլորտ էլ չկա և բարենպաստ պայմաններ են ստեղծված տարբեր գործառույթներ իրականացնելու համար և բավականին լավ տրամադրություն է տիրում մարզում: Նա նաև անհեթեթ և անլուրջ համարեց պնդումները, թե Սյունիքի մարզպետն աջ ու ձախ մարդկանց ահաբեկում է՝ ասելով, թե բոլորին կնստացնի ու կոչնչացնի:

«Անհեթեթ պնդումներ են, որոնց կրկին անլուրջ եմ համարում պատասխանել: Դրանք իրականության հետ որևէ առնչություն չունեն և հիմնված են ինչ–որ մարդկանց հարուստ երևակայության վրա»,– ասաց Վ. Սաղաթելյանը:

«Փաստ»–ը վաղը կներկայացնի նաև նամակում նշված անձանց առնչվող դեպքերի ու դրանց ընթացքի մասին: Եվ որքան էլ Սյունիքի մարզպետի մամուլի խոսնակը դրանք անհեթեթ և անլուրջ որակեց, սակայն, ինչպես ժողովուրդն է ասում, առանց կրակ ծուխ չի լինում:

 

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում