Սարսափ, թե՞ հրաշք. Ալիքները ափ են նետել 1000կգ կշռող հազվագյուտ կրիային. Ահա, թե ինչպիսին է նա (Ֆոտոշարք, տեսանյութ)
Կատալոնյան Կալելյա քաղաքի ափ էր նետվել հսկա կրիա: Այն պահին, երբ մարդիկ հայտնաբերեցին նրան, կենդանին սատկած էր, բայց միևնույն է` այն զարմացնում էր մարդկային երևակայությունը:
Կենսաբանները հստակեցրեցին, որ դա մաշկավոր կրիա է, որը կշռում է շուրջ 700 կգ: Սա արդեն թվով երկրորդ հսկա կրիան է Կատալոնիայի պատմության մեջ, որը հայտնվում է ցամաքում և սատկում:
Մաշկավոր կրիաները շատ հազվադեպ են հանդիպում Միջերկրական ծովում: 100 տարվա դիտարկումների ընթացքում այդ կենդանիներից հազիվ տասն էին երևացել:
Կենսաբանները ենթադրում են, որ վերջին շրջանում Իպանիայի ափերին մաշկավոր կրիաների հայտնվելը նշանակում էր, որ Միջերկրական ծովում թաքնված է կրիաների բույն:
Սովորաբար մաշկավոր կրիաներն ապրում են տրոպիկական ջրերում, սակայն երբեմն լողում են նաև հյուսիսային լայնություններում:
Գտնված կրիային ուղարկելու են Բարսելոնայի ինքնավար համալսարան հետազոտությունների համար:
Նյութը հրապարակման պատրաստեց` Rednews.info-ն