Ծառուկյանը հեռացավ քաղաքականությունից հանուն ժողովրդի, և վերադառնում է կրկին հանուն ժողովրդի
Գագիկ Ծառուկյանի հեռանալուց հետո մարդիկ տխրում էին, որովհետև քաղաքական ասպարեզից հեռացել էր մի մարդ, ով նրանց համար հույս էր, ու վաղվա օրվա հավատն էր:
Հետո արդեն անցան ամիսներ ու տարիներ, բայց այդ ընթացքում Գագիկ Ծառուկյանը ապացուցեց, որ ինքը չի հեռացել մարդկանցից: Ծառուկյանն ապացուցեց, որ առանց քաղաքականության, միևնույնն է, ինքը լինելու է ժողովրդի կողքին, ինքը միշտ օգնելու է այն մարդկանց, ովքեր իր կարիքն ունեն:
Շատ անգամներ նա հայտարարել է, որ քաղաքականությունը իր համար կյանքի նպատակ չէ, ինքը այլ կերպ էլ կարող է լինել ժողովրդի կողքին:
Ի վերջո, Ծառուկյանը քաղաքականությունից հեռացավ հենց հանուն ժողովրդի, հեռացավ, որ ժողովրդի արյունը չթափվի:
Այնպես է ստացվում, որ Ծառուկյանը քաղաքականությունից հեռացավ հանուն ժողովրդի, ու վերադառնում է քաղաքականություն, կրկին հանուն ժողովրդի:
Արաքսյա Գրիգորյան