Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference
uncategorized

Սերոբ Խաչատրյան. «Դպրոցի տնօրեններին հաճախ «վերևներն» են անօրինականության դրդում». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը օրերս տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ Հայաստանում դպրոցների կառավարման այսօրվա մեխանիզմը իրեն չի արդարացնում: Նա նշել էր, որ խորհուրդները չեն կատարում այն դերը, որը պետք է կատարեին, և դպրոցների տնօրենների ընտրության ձևաչափը փոփոխության կարիք ունի:

ԿԳ նախարարությունն այս առնչությամբ պատրաստվում է օրենսդրական փաթեթ ներկայացնել ՀՀ կառավարությանը: Արդեն պատրաստ փաթեթի հիմքում երկու ուղղություն է եղել. առաջինը՝ որ խորհուրդներն աշխատեն մեկից ավելի դպրոցների համար: Երկրորդ ուղղությունն էլ ենթադրում է, որ արմատապես պետք է մեծանա դպրոցի տնօրենների անձնական պատասխանատվությունը և վերահսկելիությունը: Բացի նշվածներից՝ տնօրենի ընտրության եղանակը պետք է փոխվի:

Կրթության փորձագետ Սերոբ խաչատրյանը, անդրադառնալով սպասվելիք փոփոխություններին, նախ նշեց, որ դպրոցների տնօրենների ընտրության խնդիրն այն հարցն է, որը հնարավոր չէ ստորին և միջին կարգով լուծել:

«Հիմա եթե մենք փոխենք այս կարգը և խորհուրդը կառավարի մի քանի դպրոց, օրինակ, մի խորհուրդ ընտրվի, որը կկառավարի 10 դպրոց, սա հարցի լուծում չի լինի: Եթե մենք էլի պետք է շարունակենք խորհրդի անդամներին թելադրել, թե ում պետք է ընտրեն, ի՞նչ տարբերություն ներկայիս իրավիճակի ու այն իրավիճակի միջև, որը կլինի փաթեթն ընդունելուց հետո: Սկզբունքորեն նույն բանն է լինելու: Իսկ իրական փոփոխության առաջին քայլը հետևյալը պետք է լինի. կառավարման վերին օղակները պետք է հրաժարվեն դպրոցներին ինչ–որ բան թելադրելուց: Այսինքն՝ եթե մենք որոշել ենք, որ տնօրենին խորհուրդն է ընտրելու, ապա պետք է թողնենք, որ ընտրի: Այստեղից պետք է սկսել: Այսինքն՝ առաջին քայլով պետք է բարձր մակարդակով հայտարարել, որ այսուհետ որևէ բարձրաստիճան պաշտոնյա չի միջամտելու խորհրդի աշխատանքին: Փոփոխության առաջին կետը սա պետք է լինի, որովհետև եթե սա չեղավ, ինչ ուզում է՝ փոխեն, նույն իրավիճակն է լինելու: Կարծում եմ՝ սա այն հարցն է, երբ բարձրաստիճան պաշտոնյաներն իրենցից պետք է սկսեն փոփոխությունը»,–«Փաստ»–ի հետ զրույցում ասաց կրթության փորձագետը՝ հավելելով, որ եթե նշված փոփոխությունը եղավ, ապա վերոնշյալ տարբերակը կարող է աշխատել:

Այդուհանդերձ, փորձագետը ռիսկեր է տեսնում:

«Այս դեպքում էլ խորհուրդները պետք է վերահսկվեն, ինչի պարագայում էլ հնարավոր է, որ թեկնածուները փորձեն կաշառել խորհրդի անդամներին, որ իրենց ձայն տան: Այսինքն՝ սա էլ դեռ վերջնական լուծում չի լինի: Լավ է, երբ Հայաստանում ինչ–որ մի կառույցի ինքնավարություն է տրվում, բայց դա պետք է վերահսկել, որովհետև այդ ինքնավարությունը կարող է օգտագործվել սխալ նպատակով»,– ընդգծեց մեր զրուցակիցը:

Ինչ վերաբերում է տնօրենների անձնական պատասխանատվությանն ու վերահսկելիությանը, Սերոբ Խաչատրյանը նկատեց. «Այս հանգամանքը շատ հաճախ կախված է, այսպես ասած, վերևից: Տնօրեններին հաճախ «վերևներն» են անօրինականության դրդում: Այսինքն՝ խնդրում են ինչ–որ մարդու ընդունել աշխատանքի, ով չի համապատասխանում որակավորմանը: Եթե տնօրենների արդար՝ առանց կաշառքի և կոռուպցիայի ընտրություն ապահովենք, այդ դեպքում արդեն հանգիստ կարելի է իրենցից հաշվետվողականություն պահանջել:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում