Աճ՝ արտահանման և ներմուծման ցուցանիշներում. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
2017 թվականի տարեսկզբից մինչև նախորդ տարվա դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում նեմուծման ցուցանիշը կազմել է 4182700 ԱՄՆ դոլար: Այս մասին «Փաստ»–ը տեղեկանում է Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության պաշտոնական կայքից:
2016 թվականի համեմատ ներմուծման ցուցանիշն աճ է գրանցել: Ըստ ԱՎԾ տվյալների՝ 2016 թվականին ներմուծման ցուցանիշը կազմել է 3273500 ԱՄՆ դոլար:
Աճ է գրանցվել նաև արտահանման ցուցանիշներում:
2017 թվականին արտահանման ընդհանուր ցուցանիշը կազմել է 2242900 ԱՄՆ դոլար:
ԱՎԾ պաշտոնական տվյալներով՝ արտահանման ցուցանիշը 2016 թվականին կազմել է 1791700 ԱՄՆ դոլար:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում