Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Ameriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe Hakobyan
Politics

ՀՀԿ–ի լռությունը ինտրիգ պահելու համար է. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի չորրորդ հանրապետության նախագահն արդեն վաղուց հայտնի է։ Օրեր առաջ հրապարակվեց այն մասին, որ նախկին դեսպան Արմեն Սարգսյանը համաձայնել է ստանձնել այդ պաշտոնը։ Իսկ ներկայի նախագահ Սերժ Սարգսյանի՝ վարչապետ դառնալու մասին պաշտոնական հայտարարությունը իշխող կուսակցությունը դեռևս չի արել։ Թե որն է նպատակը այս ձգձգումների, հայտնի է միայն ՀՀԿ–ին։ Սակայն քաղաքագետ Լևոն Շիրինյանը, ում խոսքով պարզից էլ պարզ է, որ վարչապետ կլինի Սերժ Սարգսյանը, պաշտոնական հայտարարության բացակայությունը կապում է Հայաստանում ձևավորված հակամշակույթի ոչ հաճելի ավանդույթի՝ ինտրիգ ու գաղտնիք պահելու հետ։

Ասում է, թե իմաստ չունեցող ինտրիգ են պահում, եթե իհարկե ֆորս–մաժոր չի լինելու, տարածաշրջանը՝ զարգացումներն ու մարտահրավերները, երկրի ներքին զարգացումը նկատի ունենալով։ Քաղաքագետի համոզմամբ՝ եթե պայմաններն այսպիսին մնան, ապա Սերժ Սարգսյանը վարչապետ կլինի, իսկ Կարեն Կարապետյանը՝ տնտեսական բլոկի գծով փոխվարչապետ, միաժամանակ նաև՝ առաջին փոխվարչապետ։ Չնայած այդպիսի պաշտոն չկա, բայց կհանձնարարեն Կարապետյանին։

«Ինտրիգը պահում են վերադասավորումներն անելու համար։ Քաղաքական իմաստով նոր արյուն է անհրաժեշտ ներարկել իշխանությանը։

Չորրորդ հանրապետության առաջին նախագահի թեկնածուն աշխարհով մեկ ման է գալիս, ըստ էության նախընտրական քարոզարշավ է իրականացնում, որի կարիքը չկա, որովհետև նրան ընտրում է խորհրդարանը, պարզապես լեգիտիմությունը բարձրացնելու նպատակ ունի»,– ասաց Շիրինյանը։

Հարցին, թե որքանո՞վ է հավանական, որ Սերժ Սարգսյանը չի լինի վարչապետ, Շիրինյանը պատասխանեց՝ այսօրվա տվյալներով այդպիսի ենթադրության հիմք չկա։ Իսկ ՀՀԿ–ի լռությունը որքա՞ն կտևի հարցի շուրջ էլ կարծիք հայտնեց, որ հավանաբար առաջադրման վերջնաժամկետի նախօրյակին մոտ օրերին կհայտնեն արդեն։

Ինչ վերաբերում է ինտրիգներ սիրելուն, Շիրինյանն այլ օրինակներ էլ բերեց. «Ինտրիգ չէ՞, երբ ասում են ապահով Հայաստան։ Մյուս կողմից էլ հիմա ակտիվ կերպով իշխանության վերաբաշխում է տեղի ունենում՝ նախարարներ, տեղակալներ, պատասխանատուներ, որովհետև իշխանության կառավարող վերնախավը հիմնականում ծերացել է, երկրորդը՝ այն իրեն բացարձակապես սպառել է, նույնիսկ հայոց լեզվով չեն կարողանում խոսել։

Իշխանությունը սպառել է իրեն։ Ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ նույնիսկ ճգնաժամային իրավիճակներում բանի պիտանի չէ։ Դուք այդ օրերին իշխանությունից մարդ տեսնո՞ւմ էիք էկրաններին։ Մի հոդաբաշխ բան ասեին։ Հիմա շշուկով տարածում են, թե բոլորը գիտեին։ Բոլորն էլ չգիտեին, եթե գիտեին՝ թող ասեին։ Եթե գիտեին՝ չէին ասում, ինտրիգ է, եթե չգիտեին՝ ուրեմն պիտանի չեն։ Երկուսն էլ վատթար հատկանիշներ են։ Պետք է բեռնաթափվի իշխանությունը, որովհետև Հայաստանը կանգնած է լրջագույն խնդիրների առաջ։ Այս եղած կառավարական հատկանիշներով և որակով Հայաստանի հարցերը չեն կարող լուծել, մանավանդ եթե ստրատեգիական զարգացման ուղղությունը դեպի արդյունաբերություն կամ գիտություն չի փոխվելու»,– նշեց քաղաքագետը։

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում