Դպրոցում հայտարարություն էին փակցրել ծնողների համար. այժմ հայտարարությունը ամբողջ աշխարհն է քննարկում
Իսկ դուք համաձա՞յն եք։ Հավերժական հարց է․ որտե՞ղ են սկսվում և որտեղ ավարտվում դպրոցի պարտականությունները։ Ինչի՞ համար են պատասխանատու ծնողները, ինչի՞ համար՝ ուսուցիչները։
Պորտուգալիայի մի դպրոցում որոշել են մեկընդմիշտ պարզաբանել այդ հարցը՝ փակցնելով հայտարարության տախտակին, որը լայն ճանաչում ստացավ։ Երբ հայտարարության տեքստը հայտնվեց Ֆեյսբուքում, այն արագ տարածվեց աշխարհով մեկ։
Ահա հայտարարությունը․ «Հարգարժան ծնողներ։ Ուզում ենք ձեզ հիշեցնել, որ այնպիսի կախարդական խոսքեր, ինչպես օրինակ, «բարև ձեզ»-ն է, «շնորհակալություն»-ը, և «ներեցեք»-ը, առաջին անգամ իմանում են ընտանիքում։ Հենց ընտանիքում են երեխաները սովորում լինել ազնիվ, ճշտապահ և ջանասեր, լավ վերաբերվել ընկերներին, հարգել մեծերին և ուսուցիչներին։ Հենց ընանիքում են երեխաները սովորում լինել կոկիկ, ուտելիքը բերանում չխոսել և աղբը աղբամանը գցել։
Ընտանիքում նրանք նաև սովորում են լինել կազմակերպված, խնամքով վարվել սեփական իրերին և ձեռք չտալ ուրիշի իրերին։ Իսկ դպրոցում մենք երեխաներին սվորեցում ենք լեզու, գրականություն, մաթեմատիկա, պատմություն, աշխարհագրություն, ֆիզիկա, քիմիա և ֆիզկուլտուրա։ Ծնողների դաստիարակությունը մենք սոսկ ամրապնդում ենք, բայց չենք փոխարինում նրանց»։
Համացանցը հիացած է այս հայտարարությամբ։ Իսկ դուք համամի՞տ եք հայտարարության հեղինակների հետ։