Հայկական էրոտիզմը աստիճանաբար տարածում է գտնում սոցցանցերում (Ֆոտո՝ մեծերի համար)
Հայ կին․․․
Սա մի հասկացություն է, որ իր մեջ ներառում ու ամփոփում է ուժեղ ու հպարտ, բայց միևնույն ժամանակ համեստ ու կանացի կնոջ հատկանիշները։
Հայ կին ասելով բոլորը հասկանում են առաջին հերթին տարազով (կամ ոտքից գլուխ շատ ամուր ծածկված մարմնով), հնարավոր է նաև զենքը ձեռքին կնոջ կերպար։
Բայց աստիճանաբար կոտրվում են բոլոր կարծրատիպերը, տարազը վերածվում է լողազգեստի կամ նույնիսկ ներքնազգեստի, ոտքից գլուխ ամուր ծածկված մարմինը հարավորինս բաց ու գայթակղիչ է ներկայացվում, իսկ այն զենքը որ նույնիսկ կանայք էին կրում հայրենիքը պաշտպանելիս, վերածվում է Շպռոտի հերթական տեսահոլովակի սեքսուալ կերպարային խաղալիք։

Ահա այսպիսինն է դարձել հայ կնոջ վեհ գնահատակը այսօր սոցցանցերում։
Մեկը հպարտանում է իր դաջվածքներով։


Մյուսը հնարավորինս կիպ հագուստով փորձում է հնարավորինս շատ ընդգծել արհեստական բարեմասնությունները։

Իսկ երրորդը գայթակղիչ ներքնազգեստով ցուցադրում է, թե ինչքան են նիհարել ոտքերը։

Բայց կա նաև ավելի սարսափելի տարբերակ։
Մայրն այսպիսի օրինակ է ծառայում 12-ամյա աղջկան։

Չկարծեք թե, ֆիքսվել եմ միայն հայ աստղերի վրա, ուշադիր հետևելով սոցցանցերի լուսանկարներին, ինքներդ էլ կտեսնք, որ հայկական էրոտիզմը տարածվում է նաև ոչ հայտնի օգտատերերի էջերում։
Այսքանից հետո ավելացնելու ոչինչ չունեմ, մնում է սպասել միայն հաղորդ ավելի խիզախ հայուհուն։
Աղբյուրը՝ Boomnews.am