12-ամյա աղջնակի՝ իր իսկ սպանած կենդանիների հետ լուսանկարները մեծ արձագանք են գտել համացանցում (Ֆոտոշարք)
Ամերիկացի դպրոցական Արիանա Գուրդին իր հոր արժանի աղջիկն է։ Չնայած նրան, որ նա ընդամենը 12 տարեկան է, փոխարենն արդեն կարողանում է ինքնուրույն որս անել։ Հայրն անգամ իրականացրել է դստեր երազանքը և նրան սաֆարիի տարել Հարավային Աֆրիկա։ Արիանան հրացանին և արբալետին տիրապետում է 7 տարեկանից։
Համացանցում տեղադրած նրա լուսանկարները բազմաթիվ քննադատությունների են արժանացել կենդանասերների կողմից։ Շատերը նույնիսկ պատրաստ են սեփական ձեռքերով աղջնակին նետահարել և հետը այդպես նկարվել։