Արտակարգ դեպք Երևանում. «Ռոմանոյի» փոխդեկանը տարօրինակ առաջարկութուններ է արել ուսանողուհուն և ծեծի ենթարկվել
Shamshyan.com-ը գրում է.
Քիչ առաջ վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանի պետական համալսարանում: Նշված բուհի ռոմանո-գերմանական ֆակուլտետի իր աշխատասենյաում ծեծի է ենթարկվել փոխդեկան, 37-ամյա Գևորգ Բարսեղյանը, ով հայտնի մարզական մեկնաբան Ռուդիկ Բարսեղյանի որդին է:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ պատճառը եղել է այն, որ փոխդեկանը ուսանողուհիներից մեկին տարօրինակ առաջարկութուններ է արել, ում հայրն էլ Արցախի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյա է և ուսանողուհին այդ մասին տեղեկացրել է իր բարեկամներին, ովքեր էլ եկել են համալսարանի ռոմանո-գերմանական ֆակուլտետի վարչական շենք ու իր աշխատասենյակում հորդորել են փոխդեկանին, որպեսզի այլևս նման պահվածք չցուցաբերի, սակայն տեսնելով, որ Գ. Բարսեղյանը «իր էշն է քշում», դաստիարակչական մի քանի մուշտի են տվել:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: