Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian cities Learn to save. World Savings Day with Idram Junior Another solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community Ameriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System Ucom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor Ameriabank’s Special Offer for New Mastercard Holders. 1% Cashback and Lots of GiftsGeneral Director of Ucom Delivers a Lecture at Leadership School Idram Junior and Koreez Summarize the Results of the Junius Financial Education CompetitionUcom has published the 2023 financial audit report
uncategorized

Տնտեսական ապրանքների որակի վերահսկողության հարցը բավականին բացեր ունի. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ինչպես արդեն «Փաստը» տեղեկացրել է՝ «Սուրմալու» տոնավաճառում ՊԵԿ հսկողական միջոցառումների շրջանակում հարկային դաշտը շրջանցելու փորձ է բացահայտվել: Կանխվել է տարբեր տնտեսական ապրանքների, մասնավորապես լվացքի կեղծված փոշու իրացման փորձ: Ընդ որում, հայտնաբերված 168 տուփի վրա փակցված են եղել «Արիել» ապրանքանիշի ներկրմամբ զբաղվող ՍՊԸ–ի անվամբ հայաֆիկացման պիտակներ, ինչպես նաև տարբեր ընկերություններին պատկանող դրոշմապիտակներ: «Taxstamp» ծրագրով իրականացված ստուգմամբ պարզվել է, որ դրանք իրականում նախատեսված են այլ ապրանքատեսակների համար, դրանք ներկրող ընկերությունները հայտարարել են, որ երբևէ դրոշմապիտակներ չեն օտարել և չեն տրամադրել այլ անձանց: Ձեռնարկված միջոցառումներով Երևանի Շիրակի փողոցի բնակչի տան բակում հայտնաբերվել է շուրջ 1,5 միլիոն դրամի տնտեսական ապրանք, այդ թվում՝ անհայտ ծագմամբ լվացքի փոշի: Ըստ քաղաքացու գրավոր հայտարարության, լվացքի փոշին նա ձեռք է բերել Գեղարքունիքի մարզում, ինչպես նաև Երևանում` տարբեր խանութներից:

«Փաստը» Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի (ՇՎՏՄ) պետի տեղակալ Արման Ավետիսյանից փորձեց պարզել, թե ինչպես կարող է շուկայում վաճառվել անհայտ ծագման լվացքի փոշի, երբ նոր օրենքով վաճառողն առանց ապրանքի որակի հավաստագիր ունենալու պետք է որ չկարողանա վաճառք իրականացնել:

Ա. Ավետիսյանն ասաց, որ տեսչական մարմինն ընդամենը ստուգում է մակնշման և հավաստագրի առկայությունը, իսկ ստուգումներ իրականացնում են հարկային մարմնի կողմից փոխանցված տվյալների համաձայն:

«Մենք «Սուրմալու» կամ այլ տոնավաճառում ստուգումներ չենք իրականացնում, այլ ուսումնասիրություն ենք կատարում կոնկրետ տնտեսվարողի մոտ, որը կարող է տարբեր վաճառակետերում լինել: Եվ եթե կոնկրետ ապրանքատեսակի մասով դիմում–բողոք կամ վարչապետի հանձնարարական չենք ունենում, մենք ուսումնասիրություններն իրականացնում ենք մեր աշխատանքային ռիթմին համահունչ՝ նախօրոք հաստատված տարեկան ծրագրի շրջանակներում»,– ասաց Ա. Ավետիսյանը:

Նա թեև չբացառեց, սակայն քիչ հավանական համարեց, որ նույն ընկերությունն ինքն իր ապրանքանիշի կեղծմամբ կարող է զբաղվել: Ա. Ավետիսյանը նաև նշեց, որ ՇՎՏՄ–ն ապրանքի որակական հատկանիշները ստուգելու համար կրկնակի փորձաքննություն իրականացնելու իրավասություն չունի:

«Կարելի է ասել, որ դա օրենսդրական բաց է: Այսօր Հայաստանի Հանրապետությունում չկա սպառողների իրավունքների պաշտպանության կոնկրետ մարմին, որը զբաղվի դրանով: Նախկինում նման մարմին եղել է»,– ասաց Ա. Ավետիսյանը:

Փաստորեն ժամանակին գործող պետական ստանդարտների հիմնարկությունը ներկայում մասնատվել է, և դրա արդյունքում տարբեր տեսչություններ են ձևավորվել, բայց փաստորեն ստուգել, թե տվյալ տնտեսական ապրանքների որակական հատկանիշները համապատասխանում է ներկայացվող հավաստագրում նշված չափանիշներին, թե ոչ՝ հնարավոր չէ:

«Միանշանակ խոսքը վերաբերում է սպառողների իրավունքներին, բայց մենք ստուգումների ժամանակ ստուգում ենք ընդամենը հավաստագրերի և մակնշման առկայությունը: Այսօր մենք այդքանով ենք շուկան վերահսկում»,– ասաց ՇՎՏՄ պետի տեղակալը:

 

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում