Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Interview with ForbesApplications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with videos is doomed to fail”: “Strong Armenia” Party With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation TogetherYoung Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New Location
uncategorized

Հայաստանից ԱՄՆ արտահանման աշխուժացում կա. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

ԱՄՆ կոնգրեսականները կոչ են արել դադարեցնել Հայաստանի և ԱՄՆ–ի միջև կրկնակի հարկումը: Հայտնի է նաև, որ Հայաստանի և ԱՄՆ–ի միջև կրկնակի հարկումը բացառող համաձայնագրի հարցը կքննարկվի մարտին: «Փաստը» Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանի հետ զրույցում փորձեց հասկանալ՝ առևտրի ու ներդրումների զարգացման համար կրկնակի հարկումը բացառող համաձայնագիրը ինչ հնարավորություններ կստեղծի:

Գագիկ Մակարյանը նախ նկատում է՝ ՀՀ–ն հաջողությամբ շարունակում է շատ երկրների հետ կրկնակի հարկումից ազատելու համաձայնագրեր ծրագրել, որ առևտուրը խթանվի:

«Կրկնակի հարկումը բացառելու շնորհիվ նաև որոշակի գրավչություն կարող է առաջանալ ներդրողների համար: Ներկայումս մենք մոտ 40 երկրների հետ նման պայմանագրեր ունենք: Մենք օգտվում ենք նաև ԱՄՆ–ի GSP արտահանման արտոնությունների համակարգից, որը մաքսատուրքերից է ազատում: Այս համակարգին կգումարվի նաև կրկնակի հարկումից ազատելու հնարավորությունը: Այսօր արդեն Հայաստանից դեպի ԱՄՆ ապրանքների արտահանման առումով աշխուժացում կա: Եվ դրա հետ մեկտեղ հարկերն ազդում են տարբեր ներմուծվող սարքավորումների կամ ապրանքների վրա, իսկ կրկնակի հարկումից ազատելը կխթանի ապրանքների ներմուծումը: Իսկ այժմ, որպեսզի Հայաստանը մեղմացնի հումքի և սարքավորումների ներմուծումը, ամեն անգամ կառավարության որոշմամբ է դա իրականացվում: Դրա համար հատուկ փաստաթղթեր կան, որոնք լրացվում են: Մի քանի նախարարություններում այդ բիզնես պլանը գնահատվում է, և միայն այդ ամենից հետո է կառավարությունը թույլ տալիս: Սա մի կողմից գլխացավանք է նաև, որովհետև ամեն անգամ այդ ճանապարհն անցնելը բարդ է ու ժամանակավոր: Ոչ բոլոր գործարարներն են դիմում այդ միջոցին»,– ասաց Գագիկ Մակարյանը՝ նշելով, որ այդ իսկ պատճառով այս խնդիրը կարգավորվում է երկրների միջոցով:

«Կարծում եմ՝ բոլոր արտոնությունները բխում են նրանից, որ ԱՄՆ–ն բարյացակամ է ՀՀ–ի հանդեպ և ԱՄՆ իշխանությունները տեսնում են, որ կոռուպցիայի դեմ պայքարի առումով կամք կա: Մենք ավելի ճիշտ հարաբերություններ ենք կառուցում, որոնք ԱՄՆ–ի սրտով են: ԱՄՆ դեսպանը բազմիցս է հայտարարել, որ ամերիկացի ներդրողը չի գա և կոռումպացված երկրում ներդրում չի անի, որովհետև դա նաև գործարարի իմիջի վրա կազդի»,– նկատեց մեր զրուցակիցը:

Շատ է խոսվում ներդրումների համար բարենպաստ պայմաններ ստեղծելու անհրաժեշտության մասին: Դիտարկմանը, թե այս համատեքստում համաձայնագիրն ի՞նչ կտա, նա պատասխանեց. «Ներդրումների օրենքը դեռ կատարյալ չէ, և հիմա ՀՀ–ում ներդրումների մասին նոր օրենքի նախագիծ է գրվում: Ամենամեծ խնդիրը, որը հուզում է ներդրողներին, ինչպես նաև ԱՄՆ իշխանությանը, այն է, որ դատական համակարգը մեզ մոտ կոռումպացված է: Երաշխավորված ի՞նչ մեխանիզմներ պետք է ստեղծվեն ներդրումների օրենքի շրջանակներում կամ դրանից դուրս, որոնք կպաշտպանեն ներդրողի շահերը, և նա կցանկանա բիզնես ծավալել հայկական գործընկերոջ հետ: Իրավունքի պաշտպանությունն ամենահուզող խնդիրներից մեկն է: Նշված օրենքը շուտով շրջանառության մեջ կդրվի, կքննարկենք: Բացի այդ՝ «Սնանկության մասին» օրենք է գրվում, շրջանառության մեջ է նաև Աշխատանքային նոր օրենսգիրքը: Նշվածներն իրար գումարելով՝ կարող ենք ասել, որ Հայաստանը աստիճանաբար գրավչություն է ձեռք բերելու: Այս բոլորը շատ կարևոր է օտարերկրյա ներդրողի համար»:

Հայաստանը կրկնակի հարկումը բացառող պայմանագրեր ունի Ավստրիայի, Կանադայի, Ֆրանսիայի, Բելգիայի, Չինաստանի, Իտալիայի, Լեհաստանի, ՌԴ–ի և այլ երկրների հետ:

Գագիկ Մակարյանի խոսքով՝ որպեսզի արդյունք լինի, շատ կարևոր է իմանալ, թե մեր տնտեսությունից ի՞նչ կարող ենք արտահանել այդ երկրներ. «Հիմա բավականին ակտիվացել է արդյունաբերական ապրանքների թողարկումը: Բացի այդ՝ ակտիվացում կա նաև սննդամթերքի, պահածոների, խմիչքների և այլ շուկաներում: Ակտիվացումը կհանգեցնի նրան, որ մի մասն անպայման կարտահանվի, որովհետև ներքին շուկան այդքան մեծ պահանջարկ չունի»:

 

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում