Պաշտոնապես հայտարարվեց. Ադրբեջանում կարգելվեն միտինգները. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Այսօր Ադրբեջանի ներքին գործերի փոխնախարար Օրուջ Զալովը, «Փաստի» տվյալներով, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ, երկրի նախագահի ընտրություններով պայմանավորված, Ադրբեջանում կխստացվեն հասարակական կարգը խախտողների նկատմամբ պատժամիջոցները:
Խստորեն կպատժվեն նրանք, ովքեր փորձ կանեն միտինգներ, երթեր կազմակերպել ընտրության օրը և հատկապես ընտրությունների արդյունքները հայտնի դառնալուց հետո:
Նա հավելել է, որ խոսքը վերաբերում է չարտոնված հավաքներին:
Հետաքրքիր է, որ այս երկրում երթերն ու միտինգները գրեթե երբեք չեն արտոնվում: Սուլթանական օրենքներն այստեղ շարունակում են գործել:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում