200-տարվա վաղեմություն ունեցող հսկա ծառը փոթորկի պատճառով ցած ընկավ. այն, ինչ հայտնաբերեցին դրա տակ թաղված անհավատալի էր (Ֆոտոշարք, տեսանյութ)
Հատուկ բացահայտում: Իռլանդական Սլայգո կոմսությունում ուժեղ փոթորկի հետևանքով քամին արմատախիլ է արել դարավոր հաճարենին: Ծառն ընկել է գետնին` բացահայտելով հզոր արմատները:
Այս դեպքը հանգեցրել է հնագիտական կարևոր բացահայտման:
Պարզվում է, որ հաճարենու արմատների մեջ միջնադարյան ոսկորներ են խճճված եղել:
Գիտնականները հաստատել են, որ գտնված ոսկոները պատկանել են դեռահասի: Վերջինիս մնացորդները մի քանի դար գտնվել են հողի տակ և չեն վնասվել, եթե չլիներ բնական վերոնշյալ աղետը:
Ոսկորների հետազոտությունը և ռադիոածխածնային թվագրումը ցույց են տվել, որ այդ ոսկորները պատկանել են մ.թ.ա 1030-ից 1200 թվականներին 17-20 տարեկան հասակում մահացած մարդու:
Նրա հասակը կազմել է մեկ ու կես մետր: Հավանաբար նա պատկանել է կելտերի ընտանիքի և վաղ տարիքից զբաղվել է ծանր ֆիզիկական աշխատանքով:
Գիտնականները նման եզրահանգման եկել են այն բանից հետո, երբ կմախքի մոտ հայտնաբերել են ողնոշարի կոտրվածք:
Նշվում է, որ երիտասարդին թաղել են քրիստոնեական թաղման ծեսերին համապատասխան: Սակայն այժմ դժվար է հստակ ասել, թե արդյոք նա թաղվել է գերեզմանում կամ առանձնացված վայրում:
Չի բացառվում, որ մոտ ապագայում հնագետները կկարողանան պատմել երիտասարդ կելտի առեղծվածային մահվան մասին ավելին:
Կարելի է վստահաբար ասել, որ սա ապշեցուցիչ գտածո է, որը կարելի է տեսնել ստորև ներկայացված տեսանյութում: