Երևանում հայտնաբերվել ու ձերբակալվել է 50-ամյա «Լոշտ Հովոն». նրա տանը հայտնաբերվել են մեծ թվով «նարկոտիկներ», այդ թվում՝ «Հերոին»
Shamshyan.com-ը գրում է.
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Ոստիկանության Նոր նորքի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննիչ Տարոն Սարգսյանի կողմից հարուցվել է քրեական գործ՝ Երևան քաղաքի Հ. Էմին փողոցի բնակիչ՝ 50-ամյա Հովհաննես Այվազյանի նկատմամբ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս հարազատների ու ընկերների շրջապատում հայտնի է «Լոշտ Հովո» մականվամբ։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի 6-րդ գլխավոր վարչության 4-րդ վարչության (վարչության պետի առաջին տեղակալ, Ոստիկանության գնդապետ Ալիկ Մարգարյան), Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի (բաժնի պետ, Ոստիկանության գնդապետ Գարիկ Ղուկասյան), Ոստիկանության Արաբկիրի բաժնի (բաժնի պետ, Ոստիկանության գնդապետ Արմեն Գասպարյան) և Ոստիկանության Նոր Նորքի բաժնի (բաժնի պետ, Ոստիկանության գնդապետ Արթուր Մկրտչյան), ձեռնարկված օպերատիվ համատեղ միջոցառումների շնորհիվ երեկ՝ փետրվարի 13-ին, խուզարկություն է կատարվել Հ. Այվազյանի տանը։
Խուզարկությամբ հայտնաբերվել է 10 մլ դատարկ ներարկիչ, 12 մլ դատարկ ներարկիչ, 1 մլ դատարկ ներարկիչ, օգտագործված ներարկիչների 120 ասեղներ՝ իրենց պատյաններով, 1 մլ տարողության 680 դատարկ ներարկիչ, փայլաթիթեղի մեջ «Բելմեդ» գրառմամբ սպիտակ գույնի 3 դեղահաբ, զուգարանի լվացարանի տակի պահարանից հայտնաբերվել է 5 մլ 7 ներարկիչ, որոնց մեջ առկա է եղել կիսաչորացած հեղուկ զանգվածներ, որոնցից մեկի մեջ առկա է եղել մոտ 2,5 մլ սպիտակ գույնի հեղուկ զանգված, նույն պահարանի ձախ դարակից հատնաբերվել է պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ եղել է բամբակե 36 գնդիկ, շերեփ, որի մեջ եղել է 1 հատ բամբակյա գնդիկ, իսկ շերեփի մեջ առկա է եղել սպիտակ և շագանակագույն հետքեր, փոքր երկաթյա տուփ, որի մեջ լցված է եղել սպիտակ գույնի փոշենման զանգված, որի քաշը կազմել է մոտ 3,64 գ, տարբեր չափսերի 15 ներարկիչ, որից 8 ներարկիչի մեջ առկա է եղել հեղուկ զանգված, իսկ 7 ներարկիչները եղել են օգտագործված՝ դատարկ վիճակում, 3 հատ 1 մլ ներարկիչ՝ չօգտագործված, 5 հատ 5 մլ ներարկիչ՝ չօգտագործված:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում