Թուրքական բեռնատար ինքնաթիռն ընկել է Բիշքեկի մերձակայքի բնակելի տների վրա. զոհվել է 32 մարդ
Թուրքական ավիաընկերության բեռնատար ինքնաթիռն ընկել է Բիշքեկի օդանավակայանի մերձակայքում գտնվող բնակելի տների վրա: Այս մասին գրում է Rbc.ru-ն՝ հղում տալով TACC-ին:
Ըստ վերջին տվյալների՝ զոհվել է 32 մարդ, որոնցից 3-ը՝ օդաչուներն են եղել: Զոհվածների մեծ մասը տեղի բնակիչներն են:
Նշվում է, որ բեռնատարը կործանվել է «Մանաս» օդանավակայանից 1.5-2 կմ հեռավորությամբ: Օդանավը պատկանում էր «Turkish Airlines»-ին:
Երթուղին եղել է Հոնկոնգ-Բիշքեկ-Ստամբուլ:
Ներկա պահին տարվում են աշխատանքներ՝ ինքնաթիռի վթարի պատճառները պարզելու նպատակով: