Վեց անշարժ ու երեք շարժական գույք. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
ԿԱ ՊԵԿ հետբացթողումային հսկողության վարչության ստուգումների բաժնի գլխավոր մաքսային տեսուչ Արմեն Գրիգորյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ պաշտոնը ստանձնելու 2017 թ. հայտարարագիրը:
Նա հայտարարագրել է վեց անուն անշարժ գույք, որից երեքը հողամաս և մեկական առանձնատուն, բազմաբնակարան շենքի ոչ բնակելի տարածք ու հողին ամրակայված այլ անշարժ գույք:
Նրա տրանսպորտային միջոցները երեքն են՝ «OPEL ASTRA 1.6», «OPEL ASTRA 1.6 I» և «FORD ESCORT 1.6» մակնիշների: Դրամական միջոցները կազմել են 10 միլիոն դրամ, 25 հազար ամերիկյան դոլար ու 5 հազար եվրո: Իսկ եկամուտները կազմել են 2 միլիոն 511 հազար դրամ, որից 1 միլիոն 911 հազար դրամը աշխատավարձն է, իսկ 600 հազար դրամն էլ վարձակալության դիմաց ստացված վճարը:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում