«Բլինդաժի դիմաց կանգնած էի, հետս երեք վիրավորներ կային». ինչ է պատմում ապրիլյան պատերազմում վիրավորված զինծառայողը (ֆոտո)
Armlur.am-ը գրում է.
2016թ. ապրիլի 5-ին ղարաբաղաադրբեջանական շփման գծում ռազմական գործողությունների հետևանքով ժամկետային զինծառայող Թելման Մարկոսյանը ստացել էր բեկորային վնասվածք, որի հետևանքով նա լուրջ խնդիրների առջև է կանգնել. ձախ ականջը չի լսում, իսկ ոտքի մեջ տեղադրված է «երկաթե շիշ»: Նշենք, որ Թելմանը երրորդ կարգի հաշմանդամ է, ստանում է 54 հազար Հաշմանդամության զինվորական կենսաթոշակ: ArmLur.am-ի հետ զրույցում Թելման Մարկոսյանը պատմեց, որ ծառայել է Թալիշում, վիրավորվել է ապրիլի 5-ի առավոտյան: «Բլինդաժի դիմաց կանգնած էի, հետս երեք վիրավորներ կային: Ամենալուրջ վնասվածքը ես ստացա: Ինձ տեղափոխեցին Մատաղիս, Ստեփանակերտ, հաջորդ օրն էլ ինքնաթիռով բերեցին Երևան՝ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ»,-ասաց նա:

Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում Թելմանը ենթարկվում է երկու վիրահատության. «Դեմքիցս, ականջիս միջից բեկորներն են հանել, դեռ երկու բեկոր էլ ականջիս մեջ կա, որի հետևանքով ձախ ականջս չի լսում: Ունեմ խնդիրներ շնչառության հետ կապված, քանի որ քիթս վնասվել էր: Մինչև հիմա թևիս մեջ բեկոր կա, իսկ ոտքիս մեջ «շիշ»»:

Մանրամասները՝ այստեղ