Զոհ ադրբեջանական բանակում
Գագիկ Համբարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Ադրբեջանական ընդդիմադիր MeydanTv-ն տեղեկացնում է,որ ադրբեջանական բանակում զինվորի զոհվելու նոր դեպք է գրանցվել...
Ըստ ԶԼՄ-ի, Աղդամի շրջանում տեղակայված զորամասերից մեկում մահացել է Զաքաթալայի շրջանի Դաղլի գյուղի բնակիչ, 1999 թ-ին ծնված Թուրան Գարիբ օղլու Մամեդովը...
Թուրան Մամեդովի մահվան փաստը հաստատել են նաև նրա համագյուղացիները, որոնցից մեկը, ով ցանկացել է չհրապարակել իր անունը, նաև փաստել է, որ ասկյար Թուրանին հողին են հանձնել փետրվարի 10-ին...
Ինչպես և սպասվում էր, Թուրան Մամեդովի մահվան մասին որևէ տեղեկություն չի հաղորդել Ադրբեջանի ՊՆ-ն...Զաքիր Հասանովի ղեկավարած գերատեսչությունը գերադասում է գաղտնի պահել հասարակությունից սեփական բանակի զոհերի իրական թիվը...
Հ.Գ.Թուրանն ադրբեջանական բանակի առաջին ասկյարն է, ով լեշացավ Իլհամ Ալիևի «Դեպի Երևան և Սյունիք» ռազմատենչ հայտարարությունից հետո...»: