Ինչպիսին է եղել իրադրությունն առաջնագծում այս գիշեր
Ադրբեջանն հունվարի լույս 15-ի գիշերը շփման գծում հրադադարը խախտել է մոտ 30 անգամ՝ հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով շուրջ 350 կրակոց։ Այս մասին տեղեկացրին ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, որի հաղորդագրության մեջ նշված է. «Հունվարի 14-ին և լույս 15-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակա մարտ զորքերի շփման գծում հակառակորդը ինքնաձիգերից և գնդացիրներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է մոտ 30 անգամ, որի ընթացքում հայկական դիրքերի ուղղությամբ արձակել է շուրջ 350 կրակոց:
ՊԲ առաջապահ ստորաբաժանումները շարունակել են առաջնագծի ողջ երկայնքով պահպանել զգոնությունը և վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը»: