Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Ameriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe Hakobyan
uncategorized

Գուրգեն Եղիազարյան. «ՀՀԿ–ն իր գոյությամբ ու ներկայությամբ ոչ թե արջի ծառայություն է մատուցում Արմեն Սարգսյանին, այլ ողջ հայ ազգին». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երբ Կարեն Կարապետյանը նոր էր նշանակվել երկրի վարչապետ, Գուրգեն Եղիազարյանն ասուլիսներից մեկի ժամանակ տեսակետ հնչեցրեց, որ նրա համար հեշտ չի լինելու, քանի որ ինչպես Հովիկ Աբրահամյանի դեպքում էր, այնպես էլ Կարապետյանի դեպքում նույն դեմարշը կկազմակերպեն, որպեսզի վարկաբեկեն ու հեռացնեն նրան իշխանությունից: Ու թեև Գ. Եղիազարյանի այս կանխատեսումից անցել է երկար ժամանակ, բայց այսօր էլ նա նույն կարծիքին է և դրանով է պայմանավորում ՀՀԿ–ի ներսում տեղի ունեցող խմորումները:

«Դեռևս մոտ կես տարի առաջ ես ասել եմ, որ դեմարշ է սկսվելու Կարապետյանի դեմ, որը գնալով կսաստկանա: Ինչը, ինչպես արդեն տեսնում ենք, եղավ: Իհարկե, դեմարշի թիկունքում իմ կարծիքով կանգնած է ՀՀԿ–ն, պարզապես փորձում են ուրիշի ձեռքերով կրակից շագանակներ հանել: Եվ այդ դեմարշն ուղղորդվում է ՀՀԿ–ի շեֆի գովաբանությամբ, որ միակն է, որ անփոխարինելի է, որ առանց Սերժ Սարգսյանի չկա Հայաստանի Հանրապետություն: Եվ այնպիսի դաշտ են ստեղծում, որ սովորական հայաստանցին սարսափով մտածում է, որ Աստված չանի Սերժ Սարգսյանին մի բան լինի, թե չէ ճանճի նման կկորենք»,– ասաց Գ. Եղիազարյանը:

Մեջբերելով Ս. Սարգսյանի՝ այլևս պաշտոնի չհավակնելու և թեկնածությունը չառաջադրելու խոստման հայտարարությունը, նա նշեց, որ նման խոստումներն ընդամենը ՀՀԿ–ի կյանքը երկարացնելու համար էին արվում, բայց ինքը հուսով է, որ ներկա նախագահը իր տված խոստումներից գոնե այս մեկը՝ որ դուրս կգա քաղաքականությունից, կկատարի:

«Սերժ Սարգսյանը մինչ օրս իր տված որևէ խոստում չի կատարել, բայց ես դեռ հույս ունեմ, որ նա կմնա «գենսեկի» կարգավիճակում ՀՀԿ–ի ղեկավար: Ես արդեն ասել եմ, թե ա, բ, ց սցենարներով ինչ են անելու և դրա համար հիմա բոլոր նախապատրաստական աշխատանքներն իրականացվում են, բայց մեկ բան հայտնի է, որ Սերժ Սարգսյանը հենց այնպես իշխանությունը հանձնողը չէ: Մնում է տեսնել, թե որ ձևն է նախընտրելու: Կարեն Կարապետյանին կառավարման ղեկը տալով, հետո նրան լրջագույնս վարկաբեկելո՞ւ, որ Կարապետյանը ստիպված լինի մի քանի ամիս հետո ինքնուրույն հեռանալ, ու հետո Սերժ Սարգսյանը կդառնա վարչապետ ու երկիրը վերջնականորեն կկանգնեցնի կործանման ճանապարհին: Ի դեպ ասեմ, որ եթե ՀՀԿ–ն Սերժ Սարգսյանի գլխավորությամբ իշխանությունը պահպանի, ապա 350 հազարը միանգամից կդառնա 700 հազար մարդ»,– ասաց Գ. Եղիազարյանը:

Նա նաև նշեց, որ երկիրը փոփոխությունների կարիք ունի և պետք է ամեն ինչ անել, որ ներկայի նեխած ճահիճից դուրս գան բոլորը: Ու եթե Կարեն Կարապետյանի գալով ժողովրդի մոտ դրական փոփոխությունների հույս արթնացավ, ապա Սերժ Սարգսյանի գլխավորությամբ ՀՀԿ–ն իշխանության ղեկին մնալու դեպքում երկիրը վերջնականապես կկործանվի:

«Չնայած հիմա խնդիր է առաջացել արևի տակ տեղ զբաղեցնելու, և մարդիկ իրենց ապագայի մասին են մտածում: Մի մասը մտածում է, թե ինչու պետք է ուրիշների արածների համար պատասխան տա, մյուս մասն էլ մտածում է, թե այս երկար ու ձիգ թալանի արդյունքում ինչպես է ամեն ինչ վերջանալու: Եվ բնական է, որ խմորումներ կլինեն, բայց Աստծո կամոք Հայաստանը չի կործանվի, որովհետև ՀՀԿ–ի իշխանության 11 տարիների ընթացքում Տեր Աստված է Հայաստանը պահել: Եվ հուսով եմ, որ էլի կպահի, մինչև վերջնականապես ՀՀԿ–ից պրծնենք»,– ասաց Գ. Եղիազարյանը:

Խոսելով այն մասին, որ դեռ Արմեն Սարգսյանը չի հայտարարել, թե համաձայն է նախագահի պաշտոնում առաջադրվել, սակայն բոլորը նրան որպես 4–րդ նախագահի պաշտոնում ընտրվածի են ընդունում, նա նշեց, որ դրանով ՀՀԿ–ն իր գոյությամբ ու ներկայությամբ ոչ թե արջի ծառայություն է մատուցում Արմեն Սարգսյանին, այլ ողջ հայ ազգին:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում