Պատմական փաստ. Falcon Heavy գերծանր հրթիռը տիեզերք է արձակել Tesla Roadster էլեկտրական մեքենան
Երեկ Իլոն Մասկի Space X ընկերությունը վերջապես տիեզերք է արձակել Falcon Heavy գերծանր հրթիռը: Այս ամբողջ գործընթացին ուղիղ եթերով հետևել են միլիոնավոր մարդիկ: Նշեմ, որ այս հրթիռը նախատեսված է ծանր բեռնել դեպի տիեզերք տեղափոխելու համար (մինչև 63,8 տոննա):
Falcon Heavy-ի երեկվա փորձարկման նպատակն էր տիեզերք հասցնել փորձնական բեռը՝ Tesla Roadster էլեկտրական մեքենան, ինչը բարեհաջող կատարվեց: SpaceX-ի արձակումից հետո տիեզերքում գլխավոր հրթիռից առանձնացան կողային երկու արագացուցիչները և սինխրոն ու անվնաս վայրեջք կատարեցին Քենեդու անվան տիեզերական կայանում:
Falcon Heavy հրթիռի կենտրոնական արագացուցիչը պետք է վայրեջք կատարեր օվկիանոսում գտնվող կայանի վրա, սակայն վառելիքի խնդրի պատճառով այն մեծ արագությամբ ընկել է օվկիանոսի մեջ և ոչնչացվել: Սակայն այս փաստը կարելի է անտեսել և համարել, որ Falcon Heavy-ի արձակումը բարեհաջող է կատարվել ու սա պատմական փաստ է:
Մինչև հրթիռի արձակման մեկնարկը SpaceX-ը ներկայացրել էր պլանավորված թռիքչի անիմացիոն տարբերակը: