ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հզոր պայթյուն՝ Ադրբեջանում
Մի քանի ժամ առաջ Ադրբեջանի ռազմարդյունաբերության նախարարությանը պատկանող «Ռադիոգործարան» ( «Радиогурашдырма») ձեռնարկության տարածքում հզոր պայթյուն է տեղի ունեցել։
Այս պահին զոհերի և վիրավորների մասին տեղեկություն չկա։
Ռազմարդյունաբերության նախարարության կայքէջի տվյալներով՝ գործարանն ունի 224 աշխատող, որից ղեկավար կազմ՝ 32, սպասարկող անձնակազմ՝ 36, իսկ արտադրական՝ 156։
2010թ այս գործարանում նույնպես պայթուն էր տեղի ունեցել, որի հետևանքով մեկ կին մահացել էր, ևս մեկը՝ վիրավորվել։