Դրամ, եվրո, դոլար, ռուսական և բելառուսական ռուբլի՝ պաշտոնյայի հայտարարագրում. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպությունում ՀՀ մշտական և լիազոր ներկայացուցիչ Դավիթ Վիրաբյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ 2017 թ. տարեկան հայտարարագիրը:
Վիրաբյանի նախորդ տարվա եկամուտները կազմել են 42 հազար 594 ամերիկյան դոլար, որը նրա աշխատավարձն է:
Դրամական միջոցները բազմաշերտ են՝ ունի և՛ դրամ, և՛ դոլար, և՛ եվրո, և՛ ռուբլի: Այսպես, նախորդ տարվա սկզբին նա հայտարարագրել է 1 միլիոն 550 հազար դրամ, 29 հազար 500 ամերիկյան դոլար, 5 հազար 100 եվրո և 76 հազար ռուսական ռուբլի դրամական միջոցներ: Արդեն տարեվերջին այս ամենին գումարվել է նաև բելառուսական ռուբլով հայտարարագրված գումարը, իսկ գումարի մի մասն էլ նվազել է: Նա ունեցել է 1 միլիոն դրամ, 25 հազար ԱՄՆ դոլար, 3 հազար եվրո, 500 բելառուսական և 80 հազար ռուսական ռուբլի:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում