Վանաձորում մորն ու դստերը վրաերթի ենթարկած, փախուստի դիմած 35-ամյա վարորդը հայտնաբերվել է
Երեկ ՝ փետրվարի 4-ին, վրաերթ է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 18։20-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Աղայան փողոցի թիվ 73 շենքի դիմաց անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտներ, Վանաձոր քաղաքի Շինարարների փողոցի բնակիչներ, 66-ամյա Օֆիկ Համբարյանին և 33-ամյա Լիլիա Ղևոնդյանին։
Վարորդը վրաերթի ենթարկվածներին թողնելով անօգնական՝ հեռացել է դեպքի վայրից, իսկ վրաերթի ենթարկվածները տեղախոփվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն։
Վրաերթի ենթարկվածները մայր ու դուստր են։
Կարճ ժամանակ անց Ոստիկանության Լոռու մարզային վարչության, Ոստիկանության Բազումի բաժնի և ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի ծառայողները ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով՝ նշված վրաերթը կատարելու կասկածանքով Ոստիկանության Բազումի բաժին են բերման ենթարկել Գուգարք գյուղի բնակիչ՝ 35-ամյա Գևորգ Ավետյանին։ Հայտնաբերվել է նաև ВАЗ 2121 մակնիշի 35 PA 923 համարանիշի ավտոմեքենան, որով տեղի է ունեցել վրաերթը։
Մանրամասները՝ shamshyan.com-ում: