Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference
uncategorized

Արամ Նավասարդյան. «Մաքսայինի հետ աշխատանքը հեշտացել է, բայց այնպես չէ, որ խնդիրներ չկան». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Մարքեթինգի հայկական ասոցիացիայի» նախագահ Արամ Նավասարդյանի կարծիքով, երբ համեմատության մեջ դիտարկում ենք վերջին տարիների մաքսային ծառայությունների գործունեությունը, ապա կարող ենք ֆիքսել, որ գնալով ավելի հեշտացել է մաքսային մարմինների հետ աշխատանքը:

«Չեմ ասում, որ ամեն ինչ իդեալական է, բայց այն կոռուպցիոն ռիսկերը, որոնք կային տասը տարի կամ հինգ տարի առաջ, հիմա բավականաչափ նվազել են: Դա իհարկե բավարար չի, բայց կարծում եմ, որ այն ծրագրերը, որոնք մշակում և իրականացվում են մաքսային մարմինների կողմից՝ թղթաբանության կրճատումը և այլն, հանգեցնում է նրան, որ գործարարների և մաքսային մարմինների շփումը նվազելու է, ինչն էլ կբերի կոռուպցիայի նվազեցմանը»,– ասաց Ա. Նավասարդյանը:

Նրա կարծիքով, օրինակ՝ ՊԵԿ նախաբացթողումային վարչությունը կրճատելը ոչ թե համարձակ քայլ էր, այլ ճիշտ ուղղությամբ կատարված քայլ:

«Կարևոր է օրենքներում և դրանց կիրառման ժամանակ տարընթերցումներ չլինեն, որպեսզի մաքսային տեսուչը չկարողանա այս կամ այն կերպ մեկնաբանել ներկայացված փաստաթղթերը: Եվ երբ նման հնարավորությունները հասցվում են մինիմումի, ապա ենթադրելի է, որ նաև կոռուպցիոն ռիսկերը կնվազեն»,– ասաց Ա. Նավասարդյանը:

Կազմակերպության նախագահն անդրադառնալով ոլորտում առկա խնդիրներին, նշեց, որ իր կարծիքով այս պահին խնդրահարույց է մնում հսկիչ գների հարցը: Եվ խոսքն, ըստ Ա.Նավասարդյանի, ամենևին էլ հսկիչ գները վերացնելու մասին չէ, այլ՝ կեղծ և իրական ապրանքագրերն իրարից տարբերելու մասին:

«Եթե տարիներ առաջ մաքսային մարմիններն ապրանքագրում նշված գումարի չափն ընդհանրապես հաշվի չէին առնում և միայն առաջնորդվում էին հսկիչ գներով, ապա հիմա այդպես չէ: Բայցևայնպես էլ չէ, որ ամեն ինչ այստեղ կարգին է: Իհարկե գուցե կան այնպիսի տնտեսվարողներ, ովքեր ռիսկային շուկաների ինվոյսներ են ներկայացնում, բայց դրա դեմ պայքարելու ժամանակ պետք է շատ զգույշ լինել, քանի որ մաքսայինն ինքը պետք է կարողանա հստակ տարբերակել, թե որ կազմակերպությունն է ռեալ ապրանքագրեր ներկայացնում, որը՝ ոչ»,– ասաց «Մարքեթինգի հայկական ասոցիացիայի» նախագահը:

Բերելով բրենդային ընկերությունների հայաստանյան ներկայացուցչությունների խնդիրների օրինակը՝ Ա. Նավասարդյանը նշեց, որ շատ հաճախ նման ընկերությունները ապրանքատեսականու վրա զեղչեր են կիրառում: Եվ բնականաբար չեն կարող նման դեպքերում հսկիչ գներ կիրառվել առանց նման հարցեր հաշվի առնելու:

«Այսինքն, եթե տնտեսվարողը հստակ կարողանում է հիմնավորել, որ ներկայացվող ապրանքագիրն իրական է, իսկ մաքսայինը չունի հակափաստարկ, ապա միանշանակ պետք է ընդունվի տնտեսվարողների ներկայացրած հիմքերը: Ի դեպ, այն փոփոխությունները, որոնք ներկայում կյանքի են կոչվում, կարող էին շատ ավելի շուտ իրականացվել: Օրինակ՝ մեքենաների մաքսազերծման արժեքները կարելի էր 4–5 տարի առաջ հանրայնացնել: Չնայած չեմ կարող ասել, որ ներկայացված ինֆորմացիան պարզ ու մատչելի է բոլորի համար: Ինչու այն չի պարզեցվում, որ բոլորն էլ կարողանան հասկանալ, թե իրենց նախընտրած մեքենայի մաքսազերծման արժեքն ինչքան կարող է լինել: Գուցե դեռ հերթը դրան չի հասել, բայց լավ կլինի, որ տեղադրված ինֆորմացիան ավելի լավ մշակված և հստակ լինի, որպեսզի նաև հասկանալի լինի մեր քաղաքացիների համար: Այդ դեպքում հստակ խնդիր լուծի, ոչ թե ընդամենը ձևական բնույթ կրի և ոչ մեկին չկարողանա օգուտ տալ»,– ասաց Ա. Նավասարդյանը:

 

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում